News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լիբիայի կառավարությունը հայտնում է երկրի մայրաքաղաք Տրիպոլիի մոտ տեղի ունեցած մարտերի հետեւանքով 21 մարդու մահվան մասին՝ տեղեկացնում է BBC-ն։

Նշվում է, որ վիրավորվել է 27 մարդ։

Ավելի վաղ ՄԱԿ-ը կողմերին կոչ էր արել ռազմական գործողությունների գոտում բախումների հետեւանքով տուժածներին եւ քաղաքացիական անձանց հանելու նպատակով երկժամյա հրադադար հայտարարել, սակայն մարտերը շարունակվում էին։

Հայտնի էր դարձել, որ դաշտային մարշալ Խալիֆ Խաֆտարի զորքերը քաղաքի վրա հարձակում են իրականացրել երեք ուղղություններով՝ մարտեր են ընթանում մայրաքաղաքից արեւելք Թաջուրի քաղաքապետարանի մոտ, արեւմուտքում Ջանզուր շրջանում եւ հարավում Բին-Բաշիր քաղաքի շրջանում, որտեղ գտնվում է Տրիպոլիի միջազգային օդանավակայանը։

Հեռուստաուղերձում կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջը գեներալ Խաֆտարին մեղադրել է դավաճանության եւ պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ։

Նա հայտարարել է, որ իր կառավարությունը «ձեռքերը պարզել էր խաղաղությանը», սակայն այժմ Խաֆտարը կբախվի միայն «ուժի եւ հաստատակամության հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ