News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռերի» հետ կապի, Վիտալի Բալասանյանի հայտարարության, Արցախի նախագահի ընտրություններին մասնակցության և այլ հարցերի NEWS.am-ի հետ զրույցում պատասխանել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ։

Պարոն Բաբայան, դուք ասում եք՝ Արցախը պետք է լինի Հայաստանի մաս, «Սասնա ծռերը» գործընթաց են սկսել՝ Արցախը Հայաստանի մարզ դարձնելու համար։ Իսկ Վիտալի Բալասանյանը հայտարարել է՝ ով ասում է, որ Արցախը պետք է լինի Հայաստանի մարզ, թող սահմանը չհատի։

Մենք ապագայում պետք է լինենք Հայաստանի մի մասը։ Ինչ վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, նրան ու իր կողմնակիցներին խորհուրդ կտամ վերցնեն ՄԱԿ–ի չորս որոշումները և ուշադիր կարդան։ Ես իր հետ հանդիպել եմ, պարզ ասել եմ իմ տեսակետը։ Ղարաբաղի հարցը այսօր լուծված չի, միավորելով՝ պատասխանատվությունն ամբողջությամբ տեղափոխվում է Երևան։ Կարող է հակառակորդը վաղը պատերազմ սկսի, ու գա այնպիսի իրավիճակի, որ մենք առաջխաղացումներ ունենանք, իսկ ՄԱԿ–ը նիստ անի ու Հայաստանին պատժի։ Դրա համար այդ թեման առայժմ համարում եմ փակ, ինձանից շատ ոչ մեկը չի ուզում, որ Ղարաբաղը լինի Հայաստանի մաս,  կան քաղաքական հարցեր, որ չես կարող հրապարակային արտահայտվել։ Այս փուլում սխալ եմ համարում։

Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի կարծիքին, դա  իր կարծքին է, որ ինքն այստեղ  որոշող է, կարող է ժողովրդի տեղը խոսել։ Ստորագրահավաք ենք անելու, ժողովուրդն ասելու է՝ ցանկանո՞ւմ է, որ Ղարաբաղի և Հայաստանի քաղաքացին իրավունք ունենա Արցախում ընտրվելու, թե ոչ, եթե կասեն՝ այո, դրանից հետո Վիտալի Բալասանյանները և մնացածները բերանները ջուր կհավաքեն, նստեն, սպասեն։ Չի կարելի ժողովրդի անունից խոսել։

Ասում էիք, որ փորձում են խոչընդոտել ստորագրահավաքին, որը նախաձեռնել եք նախագահական ընտրություններին առաջադրվելու հնարավորություն ստանալու նպատակով։ Ի՞նչ մտավախություններ ունեն իշխանությունները։

Այդ մասով դիմել ենք ընտրական հանձնաժողովին, կստանանք պատասխան, դրանից հետո մեր քայլերը պարզ կլինեն։ Բոլոր հույսերը որ ունեն գործող իշխանությունները, որ պարոն Բաբայանին չենք գրանցելու, խորհուրդ չեմ տա, իմ շփումների ընթացքում ես տեսնում եմ, որ ժողովուրդը ըմբոստանում է, և դա կարող է լավ բանի չբերել։ Եթե չեք թողնում իմ թեկնածությունը դնեմ և ամբողջ ռազմավարությունը գործող իշխանության, որ լինելու են միայն Վիտալի Բալասանյանը և Արայիկ Հարությունյանը, իսկ Բաբայանը չկա, դա խոսում է  այն մասին, որ լուրջ պրոբլեմ ունեն։ Ես ցանկանում եմ գործել օրենսդրական դաշտում, բայց չեմ բացառում, որ ժողովուրդն ըմբոստանա։ Մարդիկ ամեն ինչի էլ պատրաստ են, բայց չեմ ուզում, որ ցնցումներ ունենանք մեր երկրում։ Խորհուրդ եմ տալիս, որ օրենքի դաշտում գործենք։

Մամուլը գրեց, որ «Սասնա ծռերից» են ձեզ հետ հանդիպել, առաջարկել են ձեր թեկնածությունը չդնել, իրենց թեկնածուին պաշտպանել։

Ոչ մեկ ինձ հետ չի հանդիպել, ոչ մեկ ինձ առաջարկ չի արել, և չի էլ կարող անել։ Ինձ հեշտ չի գալ առաջարկ անել։ Ունեն իրենք թեկնածու, թող գնան ընտրվեն։ Ես Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպել են 8 ամիս առաջ, նման խոսակցություն չի եղել։ Անընդհատ փորձում են «Սասնա ծռերին» կապել Սամվել Բաբայանի հետ։ «Սասնա ծռերից» տղերք կան, որ այսօր ինձ հետ են, իմ կողքին են։ Բայց ովքեր ընդհանուր «Սասնա ծռերը» կապում են իմ անվան հետ, խորհուրդ կտամ չչարչարվել, իմաստ չունի, չի ստացվելու, եթե այդքան խելոք եք, զբաղվեք ձեր գործերով։

Դուք մի անգամ հայտարարել եք, որ 2016թ–ին հակառակորդի կողմից դիվերսիա է եղել։ Դեռ նույն կարծիքի՞ն եք։

Իմ դիրքորոշումը չի փոխվել։ Ապրիլի 2–ին, գիշերով ժամը 1–ին եղել է դիվերսիոն գործողություն, հետո երբ դիրքերը վերցրել են, նստել են, զարգացումներ են գնացել, որ բերել է բախման, արդեն պատերազմի է վերածվել։ Որովհետև եթե այդ դիրքերում կարգ ու կանոնը լիներ շատ բարձր, այդ դիրքերը չէին հանձնվի։ Դրա վառ ապացույցն են դատաբժշկական փորձաքննության արդյունքները, թե ինչից են մահացել։ Ամսի 3–ին, 4–ին Բաքվից նոր զորքեր են բերել, եթե լայնամասշտաբ գործողություն նախատեսվեր, նման բան չէր լինի։

Քնքուշ Հովհաննիսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ