News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ինձ չի թվում, որ արդարություն կա, միայն կալանքի միջոցով են կարողանում իրենց հարցերը լուծել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում կալանավորումից րոպեներ անց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը։

Հարցին, արդյոք իր համար սպասելի՞ էր դատարանի որոշումը, եւ արդյոք որոշման մեջ քաղաքական ենթատեքստ տեսնում է, Դավիթ Ղազարյանը պատասխանեց.

«Քանի որ քննիչն ի սկզբանե նման կարգի որոշում էր կայացրել, ես սրան սպասում էի, որովհետեւ քննարկում ա եղել, քննիչը չէր կարող մենակով նման որոշում կայացնել, ես սպասում էի, որ սենց ա լինելու»։

Ղազարյանը հայտարարեց, որ դատարանը ուրբաթ օրը չհրապարակեց որոշումը, քանի որ սպասում էր համապատասխան արձագանքի.

«Երբ ուրբաթ օրը ոորոշվեց հետաձգվել մի քանի օրով, դա ուղղակի պաուզա էր, որ  դատարանը արձագանք ստանար, որ այո՝  պետք ա կալանավորվի»,–ասաց նա։

Տնօրենը նկատեց, որ պետությունն իր հետ հարցերը լուծում է կալանավորման եղանակով։

«Ինձ չի թվում, որ արդարություն կա, քանի որ  սա արդարություն չի, մարդը ասում ա՝ եկեք հաշվարկ անենք,  եթե պարտք ենք՝ վճարումն ենք. միայն կալանքի միջոցով են կարողանում իրենց հարցերը լուծել, էսի աբսուրդ ա»,–ասաց նա։

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ քննչական վարչության միջնորդությունն ու  երկու ամսով կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեկան գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասi (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը  պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ