News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գազի գինը չի փոխվելու՝ լինի կիլոգրամ, թե խմ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նաեւ իրեն պատկանող ԱԳԼՃԿ-ներին չէր վերաբերվում կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե թող գայթակղությանը չտրվի ոչ ոք, եթե չի ուզում իր ծնոտին զգալ կառավարության հակահարվածը:

Նշենք, որ խոսքը վերաբերում էր նրան, որ ապրիլի մեկից ԱԳԼՃԿ-ներում գազը թանկացել էր:

Հարցին, թե դա ձեզ չի՞ վերաբերվում, Ծառուկյանն արձագանքեց. «Դուք տեսել եք այդ օրվա հեռուստաընկերությունների մեկնաբանությունները: Եկել են, համապատասխան նկարել են գազալցակայանները, վարորդներին եւ այնտեղ ներկայացրել են, որ մեր գազալցակայաններում ոչ մի բան չի փոխվել, նախկինի պես աշխատում են: Ոչ մի բան չէր կարող փոխվել: Իրոք, դա քայլ է կատարվում ի օգուտ վարորդների, բայց պետք է իմանանք, որ գինը չի փոխվելու՝ լինի կիլոգրամ, թե խմ»:

«Կառավարության հարվածի ուժն իրենց ծնոտին կզգան». Փաշինյանին զայրացրել է գազի թանկացումը

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Ամենաշատ