News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Որեւէ մեկը՝ որեւէ պատգամավոր, այդ թվում Նաիրա Զոհրաբյանը չէին կարող իմանալ, թե Մարդու իրավունքների հանձնաժողովին մասնակցող ՀԿ–ների անդամներից՝ ով ով է։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 8–ին, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով ԱԺ  բակում հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին։

«Հանրային համերաշխությունը բոլորիս գործն է, այս ամենը սրա տիրույթում է»,– ասաց Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի խոսքն ընդհատվում էր հավաքվածների «Միրզոյան դուրս արի» վանկարկումներով, մինչեւ վերջինս տեղեկացրեց, որ Միրզոյանը մեկնել է Լիբանան գործուղման։

«Նախ Արարատ Միրզոյանը բերովի չէ, նա ԱԺ նախագահ է», ասաց Սիմոնյանը, երբ հավաքավածները պահանջեցին Միրզոյանի ներկայությունը։

Անդրադառնալով ԱԺ–ում հանձնաժողովի նիստին տրանսգենդերի ելույթին՝ Սիմոնյանն ասաց. «Ահա հրավիրյալների ցանկը, որը ներառված է փաթեթում, տակը Նաիրա Զոհրաբյանի ստորագրությունն է։ Մարիա Կարապետյանի եւ «Իմ քայլը» խմբակցությունից որեւէ մեկի անունը չկա։ Ահա այս փաթեթով են մարդիկ ներս եկել եւ մասնակցել հանձնաժողովի նիստին։ Դա ԱԺ նիստ չի եղել պատգամավորներից ընդամենը երկու հոգի է եղել դահլիճում։ Դա եղել է Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստ, նրանք ներս են եկել այս էս փաթեթով, որի տակ Նաիրա Զոհրաբյանի ստոգարգությամբ։ Ներկա են եղել ՀԿ–ների ներկայացուցիչներ, մեղադրել ԱԺ որեւէ քաղաքական ուժի, նույնիսկ Նաիրա Զոհրաբյանին պետք չէ»։

Հավաքվածները նաեւ պահանջեցին, որ օրենսդրական մակարդակով արգելվի սեռական փոքրամասնությունների քարոզը։

Հավաքվածները առաջարկեցին, որ եկեղեցականի օրհնությամբ ԱԺ նիստերի դահլիճում խնկարկման արարողություն կատարվի, որպեսզի «դահլիճը մաքրվի» տրանսգենդերի ներկայությունից հետո։

Սիմոնյանը  նշեց, որ եթե, ինչպես նշում են հավաքվածները, բողոքողների շարքերում կա հոգեւորական, թող միասին քննարկեն եւ առաջարկություն ներկյացնենք. «Առաջարկեք, թե չէ մենք էլ «Իմ քայլի» պատգամավորների հետ կգանք ձեր տների մոտ»։

Տպել
Ամենաշատ