News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


«Մենք խոսում ենք «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության մասին, որի էությունը բնավ Ադրբեջանի կանանց դիմելը չէ. դա հընթացս տեղի ունեցավ։ Այս մասին ԱՄՆ կատարած իր շրջագայության ժամանակ «Ամերիկայի ձայն»-ին  տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Մենք դիմում ենք ոչ թե Ադրբեջանի կանանց, այլ ըստ էության դիմում ենք Ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված բոլոր երկրներին, կողմերին եւ միջնորդություն իրականացնող երկրներին։ Մեր կոչը նրանց մեկն է ընդամենը, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի անբեկանելիորեն, որպեսզի չսպանեն սահմանը պահող երիտասարդ զինվորներին՝ ինչպես հայկական կողմից, այնպես էլ՝ Ադրբեջանի կողմից»,-ասել է Աննա Հակոբյանը:

Նրա խոսքով, իրենց իրենց նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է. «եւ նրանց ուղղակի չզոհաբերելը հանուն ոչնչի, որովհետեւ հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետեւ ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը մեզ չեն մոտեցրել հակամարտության կարգավորմանը, եթե չասենք ընդհակառակը՝ հեռացրել են կարգավորումից, որովհետեւ պարզ բան է, հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել»,- ընդգծել է Աննա Հակոբյանը:

Նա նշել է, որ իրենց այս նախաձեռնության միակ իմաստը կյանքեր խնայելն է երկու կողմից էլ։

«Ադրբեջանի կանանց ուղղված խոսքը հետեւյալն է, որ ընդամնեը առաջարկություն է, որ միանան այս նախաձեռնությանը եւ իրենք իրենց հերթին կոչ անեն իրենց ղեկավարությանը երբեւէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլում չդիմել ուժի կիրառմանը եւ չդիմել պատերազմի, որովհետեւ բացի այն, որ կանայք իրավունք ունեն այդ հորդորն ուղղել տղամարդկանց՝ որպես մայր, որպեսզի խնայեն իրենց որդիների կյանքը, նաեւ կյանքը ցույց տվեց, իրադարձությունները ցույց տվեցին, որ փորձ արվեց Ադրբեջանի կողմից դիմել բռնության, ուժի կիրառման, պատերազմ հրահրվեց, որը կրկին չավարտվեց ոչնչով, եւ նրանց պատկերացումներն իրականություն չդարձան: Այդ դեպքում նույնպես մենք ունեցանք ուղղակի զոհեր, որոնք ոչնչի չօգնեցին, ինչն անթույլատրելի է պարզապես։

Եվ ես հույս ունեմ, որ ադրբեջանցի կանայք նույնպես կարձագանքեն, եւ իրենք էլ իրենց հերթին՝ կոչ կանեն հակամարտող կողմերին, իրենց ղեկավարությանը՝ երբեւէ չդիմել զենքի ուժին, փոխարենը՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ, ինչն արդեն, բարեբախտաբար, վերականգնվել է, բանակցային գործընթացը, եւ իրենց ուժը չափեն բանակցությունների սեղանի շուրջ եւ հարցի լուծումը փորձեն բերել իրենց գաղափարներով եւ ոչ թե՝ երիտասարդ կյանքեր խլելով»,- ասել է ՀՀ վարչապետի տիկինը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի եւ Արցախի տեսակետները համընկնում են. Դավիթ Բաբայան
Արցախը բանակցային գործընթացից դուրս է եկել Ալիեւի քաղաքականության, Ադրբեջանի քաղաքականության հետեւանքով…
«168 ժամ». «Սա ահաբեկչական հարված է… Արցախում կպայթի իրավիճակը»
Այսպես մտածենք՝ եթե Սաֆարովը, որը կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին, լիներ Երեւանի բանտում, մենք կհամաձայնեի՞նք բաց թղնել այդ մարդուն եւ փոխանակել մեր այլ քաղաքացիների հետ...
Արցախն ինքը պետք է որոշի Ասքերովին եւ Գուլիեւին հանձնելու հարցը. Տոնոյան
Ասքերովին եւ Գուլիեւին վերադարձնելու հարցը պետք է լուծի Ստեփանակերտը...
Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Օրը հայտնի է
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Նյու Յորք...
Ադրբեջանը փորձում է արձակել ձեռքերը նոր հանցագործությունների՝ դիվերսիաների եւ առեւանգումների համար. ՀՀ նախկին ՄԻՊ
Ադրբեջանը փորձում է ազատել ձեռքերը նոր հանցագործությունների համար, ասում է Լարիսա Ալավերդյանը...
Ինչի՞ համար է այս ամենը, գուցե նպատակն այն է, որ ադրբեջանցիք Ստեփանակերտում թեյ խմե՞ն. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Երկրորդ նախագահի կողքին նստած են հաղթանակների ու մարտունակ բանակի մյուս հիմնադրիրները...