News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանն ու Ռուսաստանը մարդասիրական օգնություն են ուղարկել ջրհեղեղից տուժած Իրանի Իսլամական Հանրապետությանը: Հայաստանի եւ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների համատեղ ուժերով Իրանին տրամադրված մարդասիրական օգնությունն արդեն ճանապարհին է: Այսօր՝ ապրիլի 8-ին, ՀՀ ԱԻՆ-ից 4 բեռնատարներ շարժվեցին Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ լայնամասշտաբ ջրհեղեղի հետեւանքով տուժել են հազարավոր բնակիչներ, կան 70 զոհեր եւ 700 վիրավորներ: Օգնությունը տեղափոխող ԱԻՆ աշխատակիցներին եկել էին ճանապարհելու ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը եւ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

«Մենք առաջին օրը, որ խոսել ենք պարոն դեսպանի հետ, առաջարկել ենք մի քանի տեակի օգնություն: Իրենք մեզանից սնունդ չուզեցին, հրաժարվեցին, դրա համար մենք ուղարկում ենք՝ վերմակներ, մահճակալներ եւ վրաններ»,–ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նրա խոսքով, թվով 4000 վերմակներ, 250 մահճակալներ եւ 30 վրաններ Իրան կհասնեն 2-3 օրվա ընթացքում: Անձնակազմը օգնությունը կհանձնի Կարմիր Մահիկի կազմակերպությանը եւ 1-2 օր հանգստանալուց հետո հետ կվերադառնա:

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին  շնորհակալություն հայտնեց ՀՀ-ին մարդասիրական օգնության համար, կարեւորելով հայ-իրանական բարեկամական հարաբերությունները. «Ներկա պահին այս մարդասիրական օգնությունը, որ Հայաստանը ցուցաբերում է իրանական կողմին, դա մարդկային, շատ լավ սիմվոլիկ նշան է»,-ասաց դեսպանը:

Նրա խոսքով, ջրհեղեղի վտանգը դեռ չի ավարտվել, կապված եղանակային պայմաններից հնարավոր են նոր ավերվածություններ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ առատ տեղումների պատճառներով առաջացած ջրհեղեղներից Իրանի շատ նահանգներում  ճանապարհները ողողվել են, վնասվել են ենթակառուցվածքները եւ տները, տրանսպորտը, ինչպես նաեւ խաթարվել է տրանսպորտային հաղորդակցությունը: Իրանում ջրհեղեղից մահացածների թիվը գերազանցել է 70-ը: Տարերքից, որն Իրանում սկսվել էր մարտի 21-ին՝ Նոր Տարին նշելուց մի քանի օր անց,  տուժել են տասնյակ հազարավոր բնակիչներ եւ ըստ իրանական ԶԼՄ-ի, մոտ 1.9 հազար քաղաքներ եւ գյուղեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ