News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը նախազգուշացրել է ԱՄՆ-ին ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու բացասական հետեւանքների մասին, եթե Վաշինգտոնը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մի մասը) մտցնի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմնակիցները, որոնք վաղուց հանդես են գալիս ԻՀՊԿ-ն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու օգտին, լիովին գիտակցում են նման որոշման հետեւանքները տարածաշրջանում ԱՄՆ-ի համար։ Նրանք փորձում են ԱՄՆ-ը ներքաշել անդունդը»,- գրել է Զարիֆն իր Twitter-ի էջում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դիմակայի ԱՄՆ-ը «հերթական աղետի» մեջ ներքաշելու փորձերին։

Ավելի վաղ Wall Street Journal թերթը, հղում կատարելով ամերիկյան պաշտոնյաներին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը պատրաստվում է ԻՀՊԿ-ն մտցնել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Խիմշաթուլա Ֆալահաթփիշեն ավելի ուշ հայտարարել էր, որ ի պատասխան՝ Իրանը կարող է ԱՄՆ զինված ուժերը մտցնել իր ահաբեկչական «սեւ ցուցակ», որտեղ արդեն գտնվում է «Իսլամական պետությունը»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Պակիստանում մահապարտ ահաբեկչի հարձակումից հինգ չինացի ինժեներ է զոհվել
Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել․․․
Ամենաշատ