News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր՝ ապրիլի 8-ին սկսել է իր գարնանային նստաշրջանը, որը կտեւի մինչեւ ապրիլի 12-ը: Այս նստաշրջանը կառանձնանա նրանով, որ այստեղ ապրիլի 11-ին ելույթ կունենա նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերից կլինեն մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը:

Արդեն այսօր հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այս համատեքստում բարձրացրել է Ադրբեջանում ապօրինաբար 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը:

ԵԽԽՎ-ում օրակարգային հարց է` ինչպե՞ս կանխել ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը, ինչպիսի՞ դեր ու պատասխանատվություն ունեն քաղաքական առաջնորդներն այդ խնդիրը լուծելու համար: Վեհաժողովը քննարկելու է նաեւ անդամ երկրների` միջազգային կառույցների հետ համագործակցությանը, փողերի լվացմանը, ինչպես նաեւ սոցիալական մեդիային, հնարավոր սպառնալիքներին վերաբերող հարցեր:

Փաշինյանը ԵԽԽՎ-ում հանդիպումներ կունենա ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ։

Վարչապետ Փաշինյանը վեհաժողովի նախասրահում պաշտոնապես կբացի «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը նշել էր, որ ենթադրում է, որ վարչապետը ԵԽԽՎ-ում կխոսի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների,  անցկացված ազատ եւ արդար ընտրությունների, մարդու իրավունքների, խոսքի ազատության ամրապնդման եւ ընդհանրապես Հայաստանի առաջընթացի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ