News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեկ վերջապես կայացավ ԵԿՄ համագումարը, որի հիմքում ընկած էր ԵԿՄ նախկին վարչության պետի հանցավոր գործունեություններն ընդդեմ ԵԿՄ անվան, ԵԿՄ անդամների եւ ընդդեմ հայ ժողովրդի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորցի Արո):

Նա ցույց տվեց ԵԿՄ անդամի իր տոմսը՝ հայտարարելով, որ սուտ են տարածվող , թե ինքը ԵԿՄ անդամ չէ:

Արա Խուդավերդյանը նշեց, որ ԵԿՄ համագումարում պակասում էին միայն Մանվել Գրիգորյանն ու Սերժ Սարգսյանը, գրեթե ոչինչ չէր փոխվել:

Նա նկատեց, որ դահլիճը լեփ-լեզուն էր պետական ու քաղաքական գործիչներով, իսկ ազատամարտիկները երեւի մի 10 տոկոս լինեին:

«Աղքատ երկրապահի ներկայացուցիչները գտնվում էին դահլիճի հետեւում, իսկ  քաղաքական եւ պետական այրերը գտնվում էին դահլիճի առջեւում: Սա հապճեպության մեջ, հանրապետականի ոգով եւ մանվելիզմի կիրառմամբ համագումար էր, որի կազմը բաղկացած էր օլիգարխիկ համակարգից»,-ասաց Արա Խուդավերդյանը:

«Ելնելով էթիկայի նորմերից, շնորհավորում եմ իրենց ոչ լեգիտիմ համագումարը: Այդ համագումարից հետո ես հույս չեմ փայփայում ԵԿՄ-ում որեւէ դրական բան տեսնելու»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենց հետագա քայլերի մասին կհայտնեն, բայց դա չի լինի ԵԿՄ-ի հետ:

«Ես այս պահից, որպես իրավունքները ոտնահարված ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու դադարեցնում եմ այդ կառույցին իմ անդամակցությունը»,-հայտարարեց Խուդավերդյանը:

Տպել
Ամենաշատ