News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Սա լկտի եւ անամոթ սուտ է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին, իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ տրանսգենդերին Ազգային ժողով էր հրավիրել Նաիրա Զոհրաբյանը։

«Եռակողմ հրավերներ իմ ստորագրությամբ, Հայաստանում ՄԱԿ–ի համակարգողի եւ օմբուդսմեն Արման Թաթոյանի ստորագրությամբ հրավերներ ուղարկվել են բացառապես միջազգային կազմակերպություններին, դեսպաններին եւ այն ՀԿ–ներին, ովքեր հանդես են եկել հիմնական զեկույցներով»,– ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ մնացած բոլոր 30–40 ՀԿ–ներին հրավեր չի ուղարկվել։

«ԱԺ անվտանգությունը պահանջում է հանձնաժողովից տալ այն ՀԿ–ների անունները, ովքեր պետք է մուտք գործեն ԱԺ շենք։ Եղել է լսումների օրակարգ՝ դատաիրավական բարեփոխումներ, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներ եւ երեխաների հիմնահարցեր, երբ հանձնաժողովի քարտուղարությունից այդ տիկնոջը հարցրել են, թե դուք տեղյա՞կ եք լսումների օրակարգից, նա պատասխանել է, այո»,–ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ թուղթը, որը թափահարում էր Ալեն Սիմոնյանը ԱԺ բակում եւ բղավում, որ հրավիրել է Նաիրա Զոհրաբյանը, եղել է ընդամենը ԱԺ անվտանգության եւ ոստիկանության պահանջով ուղարկված թուղթ՝ իր ստորագրությամբ, որ նշված 30–40 ՀԿ–ները ցանկություն են հայտնել մասնակցելու լսումների օրակարգին։

«Ալեն Սիմոնյանը կա՛մ պետք է հրապարակի իր կողմից հայտարարված հրավերը, կա՛մ պետք է ներողություն խնդրի»,– իր ուղիղ միացումը վերնագրել է Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 8–ին դիմելով ԱԺ բակում հավաքված՝ տրանսգենդերի ելույթի դեմ բողոքող ցուցարարներին՝ Ալեն Սիմոնյանը ցույց էր տվել Նաիրա Զոհրաբյանի ստորագրությամբ փաստաթուղթ և հայտարարել. «Ահա հրավիրյալների ցանկը, որը ներառված է փաթեթում, տակը Նաիրա Զոհրաբյանի ստորագրությունն է։ Մարիա Կարապետյանի եւ «Իմ քայլը» խմբակցությունից որեւէ մեկի անունը չկա»։

Ավելի վաղ,  ԱԺ–ում ունեցած ելույթում «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանը սուտ էր որակել Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե ինքն է լսումների հրավիրել տրանսգենդեր կնոջը։

Տպել
Ամենաշատ