News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանը ունի համազգային խնդիր, եւ տրանսգենդերի ելույթը ԱԺ-ում դրա ապացույցն է: Այս մասին ԱԺ-ի դիմաց հայտարարեցին «Հանուն ազգի յուրաքաչյուրիս քայլը» քաղաքացիական նախաձեռնության անդամները, որոնք պահանջում են բացատրություն՝ ԱԺ նախագահից, պատգամավորներից եւ կազմակերպիչներից ԱԺ-ում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի համար:

Նրանց խոսքով՝ Նաիրա Զոհրաբյանը կարող էր ընդատել տրանսգենդերի ելույթը, սակայն չի ընդատել. « Կարեւոր չէ թե ով է ներս թողել, այլ այն թե ով է անձնագիր տրամադրել այդ կնոջը»,-ասացին նրանք:

Ակցիայի մասնակիցները հայտարարում էին, որ տրանսգենդերի ելույթով ԱԺ ամբիոնը պղծվել է եւ պետք է խնկարկությամբ այն մաքրել: Նրանք իրենց հետ նաեւ խունկ էին բերել դրա համար: Ակցիայի մասնակիցները ցանկանում էին մտնել ԱԺ շենք եւ նոր ամբիոն փոխանցել պատգամավորներին, սակայն ոոստիկանական խումբը ցուցարարներին թույլ չտվեց Ազգային Ժողովի բակ մտնել:

Առավոտից բազմաթիվ ոստիկաններ կային ԱԺ շենքի մոտ: Ակցիայի ընթացքոըւմ ցուցարարներին է մոտեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ վեճի բռնվել նրանց հետ: Նա ակցիային մասնակցող հոգեւորակններից մեկին հարցրել է, թե ով է նրան ուղղորդել:

Ակցիային են միացել ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանն ու Տիգրան Ուրիխանյանը: 

Վերջինս այս առիթով Facebook-ի իր էջում գրել է. «Հստակ համոզված եմ՝ գոնե բոլոր նրանք, որոնք երեխա ունեն, պետք է միանան այս պայքարին։ Ու ոչ մի թեմա հանկարծ չլինի ինչ-որ իրավունքների մասին:

Եվ ավելացնեմ, որ բոլորիդ հետաքրքրող դեպքը ԱԺ նիստի ժամանակ չի եղել, այլ հասարակական լսումների ընթացքում, հետեւաբար ոչ ես, ոչ էլ պատգամավորների մեծ մասը դահլիճում չեն եղել։ Նաեւ ինձ չուղղե՜լ հարցեր, թե «ո՞վ է հրավիրել», կամ «ո՞վ էր ծափահարում» կամ «ինչու՞ չանջատվեց» եւ այլն։ Ոչ նրանք, ոչ մյուսները ինձ չեն հետաքրքրում, այլ մեկ բան է հետաքրքրում՝ իմ հայրենիքում նման երեւույթներ չեն քարոզվելու, իսկ քարոզվելու դեպքում հայտարարվելու է պատերազմ»:

Ի վերջո, ակցիան ավարտվել է եւ մասնակիցները ցրվել են:

Նշենք, որ «ի պաշտպանություն ազգային ավանդույթների» ակցիան կազմակերպել է «Կամք» հասարակական կազմակերպությունը, որին մասնակցում են նաեւ հոգեւորականներ:

Արդեն ժամը 16-ին նրանց են միացել «Ազգային արժեքների պահպանման նախաձեռնություն» խումբը:

Ակցիայի մասնակիցները վրդովված են Հայաստանի խորհրդարանի ամբիոնից տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթից։ Նրանք ԱԺ նախագահից, պատգամավորներից եւ կազմակերպիչներից բացատրություն են պահանջում ՝ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ