News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ապրիլի 8-ին, Տերյան 91 հասցեում տեղի ունեցավ «Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի բացման արարողությունը: Միջոցառումը մեկնարկեց խոհարարների համազգեստով «Երեւանյան թմբուկներ» խմբի տոնական հատուկ համարով:

Ողջունելով հյուրերին «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը ներկայացրեց մանրամասներ ակադեմիայի ստեղծման գաղափարի, առաքելության եւ նպատակների  վերաբերյալ. ՙՄենք տարիների կուտակած գիտելիք ու հաջողված փորձ ունենք, որն այսօր կարող ենք կիսել ոլորտ մուտք գործող երիտասարդների հետ: «Երեմյան» ակադեմիայի նոր սերնդի խոհարարները դառնալու են մեր այցեքարտը, մեր դեսպանները հայկական խոհանոցը միջազգային շուկայում ներկայացնելու հարցում»:

Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության մասնագիտական գերազանցության կենտրոնը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ ոլորտում գործող մասնագետների համար, որտեղ անցկացվում են խոհարարության եւ հյուրընկալության հատուկ դասընթացներ՝

Խոհարարական արվեստ,

Խոհարարություն սկսնակների համար (հենքային),

Մասնագիտական վերապատրաստման հատուկ դասընթացներ փորձառու խոհարարների համար,

Հրուշակագործություն,

Հրուշակագործություն (հենքային),

Մասնագիտական վերապատրաստում փորձառու հրուշակագործների համար,

Ռեստորանային մենեջմենթ,

Սպասարկում: 

«Երեմյան փրոջեքթս»-ի Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի բացառիկ գործընկերը  Մեծ Բրիտանիայի Activate Learning,  Group City of Oxford քոլեջն է, որի կողմից էլ հաստատված եւ վավերացված են ակադեմիայի ուսումնառության ծրագրերը:  Դասընթացների ավարտին մասնակիցներին կշնորհվեն City of Oxford քոլեջի եւ Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի համատեղ ավարտական վկայականներ (դիպլոմներ)։

«Սա մեր առաջին համատեղ ծրագիրն է Հայաստանում: Մենք համագործակցում ենք աշխարհի տարբեր երկրների հետ եւ պետք է խոստովանեմ՝ աշխարհի մակարդակով մեր բոլոր ստանդարտներին համապատասխանության լավագույն օրինակը հենց «Երեմյան Փրոջեքթս»-ի Ակադեմիան է:  Ես շատ տպավորված եմ  այն ամենով, ինչ տեսել եմ այստեղ: Վստահ եմ` միասին մենք կկարողանանք զարգացնել խոհարարական արվեստի  եւ հյուրընկալության ինդուստրիան Հայաստանում», - իր տպավորություններով կիսվեց միջոցառման մասնակից, Մեծ Բրիտանիայի Activate Learning, City of Oxford քոլեջի Միջազգային համագործակցության տնօրեն Ֆրանցիս Լոուսոնը:

Խոսելով ուսման տեւողության եւ ուսումնառության պայմանների մասին՝ Ակադեմիայի տնօրեն Նազելի Նավասարդյանն ասաց. «Ակադեմիան իր տեսակի մեջ բացառիկ է այն առումով, որ գերհագեցած է աշխարհի լավագույն ռեստորանների ժամանակակից խոհանոցներում օգտագործվող նորարարական տեխնիկայով: Մեր ուսանողներին են սպասում հարմարավետ կահավորված յուրահատուկ դիզայներական լուծումներով լսարաններն ու լաբորատորիաները, որոնք մեծապես նպաստելու են նրանց մասնագիտական հմտությունների ու կարողությունների ձեւավորմանը: Մենք լիահույս ենք, որ գրագետ ու հետեւողական աշխատանքի արդյունքում այս հաստատութունը դառնալու է տարածաշրջանային գերազանցության կենտրոն»:

Խոհարարկան արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի բացումը խորհրդանշող բանալին հյուրերի ծափահարությունների ներքո Դավիթ Երեմյանը հանձնեց Ակադեմիայի տնօրեն Նազելի Նավասարդյանին:

Այնուհետեւ մասնակիցները շփվեցին դասավադնող անձնակազմի եւ պատվավոր հյուրերի հետ, շրջեցին ակադեմիայի տարածքում՝ ծանոթանալով շենքային, տեխնիկական պայմաններին, կահավորանքին եւ յուրահատուկ նորարարական լուծումներին, որոնք նպաստում են սաների հարմարավետությունը եւ ուսման գործընթացի արդյունավետության ապահովմանը:

«Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի դասերը մեկնարկում են ապրիլի 15-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ