News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 9-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձով Ազգային ժողովում մարդու իրավունքների վերաբերյալ լսումների ժամանակ տրասնգենդերի ելույթի շուրջ ստեղծված աղմուկին։

«Ժողովուրդ, ես ուզում եմ մի բան ասել՝ ես ինչքան հասկացա, Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ հիմա շատ ակտիվ էդ թեման քննարկում են ու իշխանության առաջ հարց են դնում, թե էս ինչ է կատարվում եւ այլն: Ես ուզում եմ ասել հետեւյալը. 2015 թվականին Հայաստանի պահպանողական, ընտանեկան արժեքների ու ավանդական արժեքների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է ու նրան տվել է ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր:

Ընդ որում, Լիլիթ Մարտիրոսյանին անձնագիր է տվել, գրել է Լիլիթ Մարտիրոսյան, սեռը՝ արական։ Հիմա ՀՀԿ-ականների շարքում էդ ընդունված բան է, որ արական սեռի ներկայացուցիչների անունը Լիլի՞թ է, էդ ի՞նչ հարցեր են դնում»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե այդ անձին ՀՀԿ-ական իշխանությունը տվել է անձնագիր, նրան օժտել է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով եւ պարտականություններով, առանց բացառության:

«Ես որ իրենց ասում էի՝ դուք գեյ-ակտիվիստ եք, չէին հավատում, իրենք էդ կարգավիճակից չեն կարող խուսափել, սա եւս մեկ ապացույց է: Էդ ո՞ւմ են եկել ինչի մեջ մեղադրում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ ԲՀԿ-ն եւս վրդովված է տեղի ունեցածով, վարչապետը նկատեց. «ԲՀԿ-ն ինչի՞ց է բողոքում, որ իրենց ներկայացուցիչը ստորագրել է ցուցակը եւ տվել է պահպանության պետական ծառայությանը: Ես բացատրություն եմ պահանջել այդ ծառայությունից եւ ինձ գրավոր տվել են փաստաթուղթ, որ քաղաքացիների ցուցակը տվել է Նաիրա Զոհրաբյանը, ստորագերլ է ցուցակը եւ այդ մարդիկ ընդգրկվել են լսումներում»:

Նա կարծիք հայտնեց, որ երբ առաջին անգամ լսել է այս մասին, մտածել է, որ դա հեղափոխության ու կառավարության դեմ լավ կազմակերպված սադրանք է:

«Կա նաեւ հաջորդ երեսը: Դա մարդու իրավունքների հանձնաժողովի լսումներն էին. «Հիմա հարց եմ տալիս բոլորին՝ հիմա ՀՀԿ-ի օրոք ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ մարդ չէ: Թող բոլորն այս հարցին պատասխանեն՝ ՀՀԿ-ականները, հոգեւորականները, բարգավաճականները, պահպանողականները», - ասաց Փաշինյանը։

Նա ասաց, թե այն պահվածքը, որ այս ամենի վերաբերյալ ցուցաբերում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, դա կասկածի տակ է դնում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը։

«Այդ պրովոկացիայի կազմակերպման արդյունքում, ես կարծում եմ, ԲՀԿ-ն պետք է մտածի ընդհանրապես, թե Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը արդյոք Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է ու ինքը, ընդհանրապես, համապատասխանո՞ւմ է մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին: Թե ամբողջ խնդիրն այն է՝ կազմակերպել քաղաքական պրովոկացիա եւ թիրախներն ուղղել «Իմ քայլը» խմբակցության դեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ