News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ընդհանրապես խայտառակություն է, որ Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամիոնը տրամադրվի նմանատիպ մարդկանց: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին, ԱԺ-ում մարդու իրավունքների վերաբերյալ լսումների ժամանակ տրանսգենդերի ելույթի փաստին:

«Չեմ էլ ուզում այդ մարդկանց անունները տալ, որովհետեւ երբ շատ ենք տալիս անունները, նպաստում ենք երեխաների այլասերմանը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ բոլոր ՀՀ քաղաքացիները ունեն հավասար իրավունքներ, Վարդան Ղուկասյանը չհամաձայնեց. «Ոչ բոլոր մարդիկ հավասար իրավունքներ չունեն: Դա Եվրոպայում է, իսկ մեր Հայաստանում մեր ավանդականն ավելի կարեւոր է, քան այդ ամեն ինչը, որ դուք բերում եք: Այդպիսի վարք ունեցողները ավելի լավ է՝ գնան հոլանդիաներում ապրեն»:

Նրա խոսքով, Եվրոպան դատարկվում է, աճ չունի. «Եթե կանայք իրար հետ են ամուսնանում, տղամարդիկ՝մ իրար հետ, 70 տոկոսով աճը կտրվել է, ծնելիություն չկա, մուսուլմանները լցվել են: 10 տարվա ընթացքում Եվրոպան դատարկվելու է: Մի բան գիտեմ, որ էդպիսի մեղքը ոչ միայն մարմինն է սպանում, այլ հոգին է սպանում: Երբ որ մենք Աստծո պատժի տակ ենք ընկնում դառնում ենք Սոդոմ ու Գոմոր քաղաքները: Դա ամենամեծ մեղքերից մեկն է, որ Աստծո զայրույթն է բերում մեր երկրի վրա: Հիմա ի՞նչ ենք ուզում մենք: Չե՞նք բավարարվում ինչ-որ Աստված մեզ ստեղծել է, ինչ-որ տվել է, ուրի՞շ բան ենք մտածում: Այլասերվածության չափ ու սահման կա մի քիչ»:

Հարցին, թե Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների հիմքում անհավասարությո՞ւնն է, ԲՀԿ-ական պատգամավորը չցանկացավ պատասխանել. «Այդ տողատակերով հարցերին չեմ ուզում անդրադառնալ: Ես շատ գեղեցիկ մեկնաբանեցի: Եթե ուզում ես մի բան գտնես ինձ վարկաբեկելու, ես դրան չեմ ուզում պատասխանել»:

Հարցին, թե արդյոք սա ԲՀԿ-ի կողմից կազմակերպված սադրանք էր, նա բացասական պատասխան տվեց. «Իսկ ինչու չեք մտածում, որ դիտավորյալ բերել էին, որ ցույց տան, որ այս ամենը օրենքով ընդունելու ենք: Դրանց պետք է հասարակությունից հեռու պահել»:

Դիտարկմանը, որ դա խտրական մոտեցում է, Վարդան Ղուկասյանն ասաց. «Շատ ճիշտ եմ անում: Հերիք է այդ սուտ դեմոկրատական բաներով երկիրը խառնեք իրար: Ես բռնության կողմնակից չեմ, բայց նմաններին վտարելու կողմնակիցն եմ: Էգը էգ լինի, որձը՝ որձ, աղջի՛կ ջան: Հիմա էգն ու որձը խառնել եք իրար, էդպես չի կարելի, չէ՞, վերջը ամոթ է: Եվրոպա , Եվրոպա… հասկացանք Եվրոպա: Եվրոպան էլ չափ ու սահման ունի»,-ընդգծեց նա:

Ավելի վաղ այս թեմային անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Վաղինակ Մարտիրոսյան անունով քաղաքացուն Լիլիթ անունով անձնագիր տրվել է ՀՀԿ իշխանության ժամանակ, 2015 թվականին: Իսկ նրան ԱԺ-ում լսումներին մասնակցելու թույլտվությունը տվել է հանձնաժողովի նախագահ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: Նա միաժամանակ հավելել է, որ մարդու իրավունքները վերաբերում են բոլոր քաղաքացիներին՝ անխտիր:

Տպել
Ամենաշատ