News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

2016թ. հուլիսին ՊՊԾ գնդի գրավումից հետո իրականացվող հավաքների նպատակն արյունահեղությունը կանխելն էր: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՊՎԾ պետ, Երեւանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով վկա Դավիթ Սանասարյանը:

Նա պատմեց, որ 2016թ. հուլիսի 29-ին Երեւանի Ազատության հրապարակում հերթական հավաքի ժամանակ ելույթ է ունեցել, որից հետո շարժվել են Խորենացի փողոց: Նա նշեց, որ ճանապարհին տեղեկություն են ունեցել, որ այլ գործողություններ են իրականանում ՊՊԾ գնդի տարածքում.

«Փորձել ենք ՊՊԾ գնդին հնարավորինս մոտ գտնվել, որպեսզի մեր ներկայությամբ կանխենք հնարավոր բացասական հետեւանքները: Խորենացի փողոցում գտնվելու ընթացքում հավաքի մասնակիցներից ոմանք ցանկանում են գնալ ՊՊԾ գունդ: Ես եւ իմ  ընկերներն արել ենք ամեն ինչ,  որպեսզի կանխենք համապատասխան ելքը , որը մեր կարծիքով կլիներ շատ վտանգավոր: Կային քաղաքացիներ, որոնց ձեռքում կային այլ միջոցներ, ես ինքս վազել եմ նրանց հետեւից, կոչ եմ արել, որ հետ գան.  նրանցից ոմանք հայհոյում էին՝ ասելով, որ մենք չենք հասկանում գործից եւ որ պետք է գնան: Մասնակիցներից մի քանիսը, չհասկանալով, թե ինչ ծուղակի մեջ են գտնվում,  վազեցին դեպի ներքեւ:  Այդ ընթացքում հասկացա, որ էլ չեմ  կարող նրաց հետ բերել, այդ ընթացքում իմ ծնողներն էլ էին այնտեղ,  շրջվեցի եւ վերադարձա  այն հատված, որտեղ որ քաղաքացիները հիմնականում հավաքված էին»,-ասաց նա:

Սանասարյանի խոսքով՝ այդ ընթացքում ելույթներ են ունեցել Արմեն Մարտիրոսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը: Վերջինս՝ իր ելույթում նշել է, որ իրենց ուզածը կլինի, եթե իերնք իջնեն ներքեւ:

Նրա խոսքով՝ կային սադրիչներ, ովքեր քարեր էին նետում ոստիկանների ուղղությամբ:

«Ես խնդրել եմ քաղաքացիներին հետ քայլել , որից հետո եղել են խոսակցություններ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ հետ: Արմեն Մարտիրոսյան էր բանակցում նրանց հետ, ոստիկաններն ասում էին հեռացեք այդտեղից, մենք էլ ասում էինք, որ դա հնարավոր չէ, պետք է քաղաքացիներին հանդարտեցնենք, դրանից հետո այն ինչ-որ տեղի ունեցավ ֆիքսել են լրագրողների տեսախցիկները»,-ասաց նա:

Նշենք, որ այդ ընթացքում ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել ցուցարարների նկատմամբ:

 Սանասարյանը հայտնեց, որ ինքն այդ գործողություններից հետո օգնություն է ցուցաբերել մի աղջկա,  ում հագուստներն այրվում էին.

«Իրավիճակը խուճապային էր, այդ ընթացքում  տեսել եմ թե ինչպես են վերեւում կանգնած քաղաքացիական հագուստով անձինք հայհոյելով,  քարերով հարվածներ հասցնում բողոքի ակցիայի մասնակիցներին, տեսել ենք թե ինչպես են լրագրողների վրա հարձակվում, որից հետո հորս թեւը վիրավորված էր եւ ես նրան շտապօգնության մեքենայով հասցրել եմ հիվանդանոց»,-ասաց նա:

Սանասարյանը հայտնեց, որ ելույթի եւ ոստիկաններին չենթարկվելու համար Երեւանի այն ժամանակվա ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն իրեն արգելել է որեւէ տեղ շարժվել, հատկապես գնալ Խորենացի փողոց.

«Դրանից հետո պարբերաբար բռնության եմ ենթարկվել ոստիկանների կողմից,՝ այդ թվում մեքենայի մեջ:  Բռնությունը շարունակվել է ներքին զորքերի համապատասխան ստորաբաժանման տարածքում: Արդյունքում ուղեղի ցնցում եմ տարել»,-ասաց նա:

 Սանասարյանը նշեց, որ ճանաչել է ՊՊԾ գնդում գտնվողներից մի քանիսին եւ իր աառաքելությունն այն էր, որ ուժ չկիրառվի քաղաքացիների եւ ՊՊԾ գնդում գտնվողների նկատմամբ: Դատախազը հետաքրքրվեց, թե բռնությունների վերաբերյալ արդյոք վարույթ իրականացվե՞լ է, Սանասարյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ տեղյակ չէ թե ինչ ընթացք է ունեցել վարույթը:

«Մեր նպաակն արյունահեղությունը կանխելն էր, կար համոզմունք, որ եթե քաղաքացիները մոտ տարածքում լինեն՝ երկու կողմերից կդադարեցնեն կրակահերթը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016 թ. հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը զավթած զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

2018թ. մայիսի 7–ին Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ