Samsung Galaxy Note 10-ը, ամենայն հավանականությամբ, կարտադրվի չորս մոդիֆիկացիաներով, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով ET News-ին։
Դրանք երկու սովորական եւ երկու 5G մոդելներ կլինեն։ Սովորական Note 10-ը կներկայացվի երկու տարբերակով՝ 6,75 դյույմով մեծացված եւ ստանդարտ՝ 6,3 դյույմ։ Առաջինը կունենա չորս հիմնական խցիկ, երկրորդը՝ երեք։ 5G տարբերակները բնութագրերով նույնը կլինեն, բայց բջջային կապի նոր ստանդարտի աջակցությամբ։
Ավելի վաղ ընկերությունը ներկայացրել էր Galaxy S10 5G-ն։ Այն հետաքրքիր է նաեւ բոկեի էֆեկտով տեսանյութ նկարահանելու հնարավորությամբ։ Սմարթֆոնը արդեն վաճառվում է Հարավային Կորեայում։