News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ը եւ Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են համատեղ «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի իրականացման մասին։ Ծրագիրը միտված է աջակցելու Հայաստանի դպրոցներում ամենօրյա կրթական գործընթացն աշակերտների թվային հմտությունների միջոցով առավել ինտերակտիվ, հետաքրքիր եւ արդյունավետ դարձնելուն:

Նախագիծն առավել արդյունավետ իրականացնելու համար այն անցկացվում է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ, եւ նախագծի մեկնարկի հայտարարմանը ներկա էր ՀՀ ԿԳՆ նախադպրոցական եւ միջնակարգ կրթության բաժնի պետ Սուսաննա Ազատյանը։ 

Ծրագիրը թիրախավորելու է ՀՀ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի եւ Կոտայքի մարզերի 10 դպրոցների 13-16 տարեկան ընդհանուր թվով 150 աշակերտների՝ նրանց դասերից հետո ուսուցանելով այնպիսի թվային հմտություններ՝ կրթական գործընթացն առավել հեշտ ու արդյունավետ կազմակերպելու համար:

«Մենք որպես ժամանակակից տեխնոլոգիաների հետ անմիջապես կապ ունեցող ընկերություն ցանկանում ենք, որ այդ տեխնոլոգիաները հասանելի լինեն բոլորի համար, չէ՞ որ դրանք ստեղծված են մարդկանց կյանքը հեշտացնելու եւ բարելավելու համար։ Վստահ եմ, որ այս ծրագրի արդյունքում մեր դպրոցականները կսովորեն ժամանակակից տեխնոլոգիաները ծառայեցնել իրենց ուսման եւ աշխատանքի համար», - նշեց Հայաստանում Beeline-ի PR ղեկավար Նաիրա Նազարյանը:

«Ուրախ ենք Beeline-ի հետ մեկնարկել եւս մեկ հետաքրքիր եւ ուսուցողական ծրագիր, որը հնարավորություն կտա նոր տեխնոլոգիաների եւ թվային հմտությունների գործածությունն ուղղել դպրոց՝ աջակցելու կրթական գործընթացի կազմակերպմանը: Այսօր կարեւոր է, որ աշակերտները հեռախոսներն ու համակարգիչներն օգտագործեն ավելի արդյունավետ նպատակով՝ օգտվեն այն հարթակներից ու սովորեն այնպիսի թվային հմտություններ, որոնք օգտակար կլինեն ոչ միայն դպրոցում, այլեւ ինքնազարգացման այլ օղակներում: Սա այն ծրագրերից է, որոնց երկարաժամկետ արդյունքը աշակերտների կրթական գործընթացում շոշափելի փոփոխություն մտցնելն է», - հավելեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Նշենք, որ ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել նաեւ ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում եւ այն հասանելի դարձնել բոլոր դպրոցներում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ