News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


«Առինջ Մոլ»-ը չի փակվելու. Չի կարելի մի քանի տխմարի գրածով գալ ստուգումների: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, «Առինջ մոլ»-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Առինջ մոլ»-ի տնօրեն Սամվել Հակոբյանը:

Նշենք, որ այսօր առավոտից ՊԵԿ-ի մի քանի տասնյակ աշխատակիցներ ստուգումներ են սկսել «Առինջ մոլ»-ում:

«Եթե մեր շուկան ինչ-որ մարդկանց խանգարում է, դա էլ կիմանանք, թե ում է խանգարում:  Ես մինչեւ վերջ ճշտելու եմ, թե ով է մեր վրա բողոք գրել:

Բողոքել են, որ վարձավճարները շատ եմ վերցնում, քիչ եմ ցույց տալիս: Այդպիսի բան չկա: Այսօր հայտարարում են, թե «Առինջ մոլը» փակվում է, չի կարելի: Նման սխալ հայտարարության պատճառով իմ շուկա մարդ չի գալու ուրբաթ օրը»,-ասաց նա:

Տնօրենի խոսքով, հիմա ՊԵԿ-ի աշխատակիցները փաստաթղթերն են ստուգում, ֆեյսն են ստուգում. «Թող ստուգեն: Ես թաքցնելու ոչ մի բան չունեմ, սխալ եմ արել՝ կպատժվեմ էդ սխալի համար: Բայց ես սխալ չեմ արել: Չի կարելի մի քանի տխմարի գրածով գալ ստուգումների: Կարող էին գալ 4-5 հոգով, ինչ պետք է, ես կտրամադրեի:

Սանկցիայով եկել են ինձ մոտ: Իրենք ինձ հետ գործ ունեն, տաղավարների հետ գործ չունեն, բայց ֆեյսբուքով տեղեկություն է շրջանառվում, որ «Առինջ մոլը» փակվում է:

«Առինջ Մոլ»-ը ոչ միայն չի փակվելու, այլեւ ավելի է զարգանալու: Ոսկու շուկա ենք սարքելու, ով չի ուզում, թող տրաքի: Ամեն ինչ սարքելու եմ, որ զարմանան: Պարոն Ծառուկյանը տվել է ինձ շուկան կառավարման»,-ասաց Սամվել Հակոբյանը:

Դիտարկմանը, թե դա հնարավոր է կապ ունենա նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների հետ, տնօրենը կոչ արեց չքաղաքականացնել հարցը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ