News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ապրիլի 1-ից մեկնարկել է ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների ժամանակահատվածը, որի ընթացքում հանրապետության 38 տարածաշրջանների ճանապարհների պահպանման աշխատանքներն իրականացնող 34 կապալառու կազմակերպությունների կողմից իրականացվում են փոսային նորոգման, ճաքալցման, կողնակների լրացման եւ հարթեցման, կողային առուների մաքրման, կահավորման, անվտանգության էլեմենտների վերականգնման, արհեստական կառույցների հուների մաքրման եւ նշագծման աշխատանքներ։

Նկատի ունենալով այն, որ ձմռան ավարտից հետո ճանապարհներին մեծ ծավալի փոսեր են առաջանում` առաջնահերթ իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ, այնուհետեւ` շահագործման եւ պահպանման։

Եղանակային պայմաններից ելնելով՝ այս տարի փոսային նորոգման աշխատանքները սկսվել են առայժմ 17 տարածաշրջաններում: Մյուսներում մեկնարկը նախատեսվում է ապրիլի 10-15-ը։

Միջպետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել մինչեւ ապրիլի վերջ, իսկ հանրապետական նշանակության ավտոճանապարհներինը` մայիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ