News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մաջիդ Թահթ-Ռավանչին նշանակվել է ՄԱԿ-ում Իրանի նոր մշտական ներկայացուցիչ։ Ինչպես երեքշաբթի տեղեկացրել է Mehr գործակալությունը, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին ասել է, որ Թահթ-Ռավանչին այդ պաշտոնին նշանակվել է ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆի առաջարկով եւ նախագահ Հասան Ռոուհանիի հավանությամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Գործակալության տվյալների համաձայն՝ Թահթ-Ռավանչին նախագահի աշխատակազմի փոխտնօրենն է։ Մեհրը նշում է, որ մշտական ներկայացուցչի պաշտոնը թափուր էր մի քանի ամիս այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում Իրանի նախկին մշտական ներկայացուցիչ Գոլյամ Ալի Խոշրոուն հրաժարական էր տվել անցած տարեվերջին։

Ինչպես նշում է գործակալությունը, Թահթ-Ռավանչին երկրի դեսպանն էր Շվեյցարիայում, ինչպես նաեւ եղել է փոխարտգործնախարար Եվրոպայի եւ ԱՄՆ հարցերի գծով։ IRNA գործակալությունը տեղեկացնում է, որ նա նաեւ եղել է դեսպան եւ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալ։

Reuters գործակալությունն իր հերթին նշում է, որ 61-ամյա Թահթ-Ռավանչին բանակցողներից մեկն էր, որն օգնել է Թեհրանին 2015-ին հասնել Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրմանը։

2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս վերոնշյալ ծրագրից, գործարք, որը սահմանափակում է Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցները եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միակողմանի սահմանափակիչ միջոցները հանելու դիմաց։ Անցած տարվա նոյեմբերին վերականգնվեցին ԱՄՆ պատժամիջոցներն ընդդեմ Իրանի նավթային հատվածի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
Ամենաշատ