News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր՝ ապրիլի 9-ին անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի 50-րդ հոբելյանական նիստը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2019թ. աշխատանքային պլանի համաձայն անցկացված նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների, ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչներ, ԱՊՀ երկրների ՀՕՊ խնդիրների հետազոտման եւ կադրերի պատրաստման բազային կազմակերպությունների ղեկավարներ:

Հոբելյանական նիստի բացմանը մասնակցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ Կարեւորելով ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ համադրման կոմիտեի աշխատանքները, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ փոխգործակցությունը նպաստում է ՀՕՊ ուժերի պատրաստության եւ ԱՊՀ պետությունների օդային սահմանների հուսալի պաշտպանության ամրապնդմանը։

Նիստի ընթացքում ամփոփել են 2018 թ.-ին համադրման կոմիտեի իրականացրած աշխատանքները, քննարկվել 2019թ.-ին ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի մարտական եւ մարտավարական պատրաստության միջոցառումների կազմակերպման եւ անցկացման հարցեր: Ուսումնասիրվել եւ հավանության է արժանացել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքում կայանալիք «Մարտական համագործակցություն-2019» համատեղ զորավարժության մտահղացումը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ ԱՊՀ ՀՕՊ համակարգի կատարելագործման ու զարգացման հիմնական ուղղությունները, հակաօդային պաշտպանության խնդիրներին վերաբերող այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ