News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արմեն Աշոտյան–Ալեն Սիմոնյան հեռակա բանավեճը նոր թափ է ստանում։ ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է ԱԺ փոխխոսնակի գրառմանը։

«Ընդամենը մեկ տարի առաջ, փետրվարի վերջ, Ալեն Սիմոնյանը իր հերթական անհաջող հրապարակային ելույթից հետո ինձ աղիողորմ խնդրում էր, որ միջամտեմ ու բարեխոսեմ իր համար մեր «ուժեղ» պատգամավորներից մեկի մոտ, ում ցասումը Ալենի նկատմամբ հղի էր բուռն հետեւանքներով։

Ես էլ գործուղման էի, Բուդապեշտում, ու հեռվից հեռու փորձում էի փրկել այսօր առյուծի սիրտ կերած, իսկ այդ օրերին՝ ահասարսուռ վախից կուչ եկած նորաթուխ ԱԺ փոխխոսնակին, ով օրը մի քանի անգամ ինձանից փորձում էր ճշտել, արդյոք ինձ հաջողվեց հարթել իր խնդիրը։

Նապաստակի սրտով սույն պարոնը դեռ հերթով պատասխան է տալու, դրա ժամանակը հեռու չէ։

Այսօր, սակայն, ոտքերիս տակ մի ընկիր, մեծ քաղաքականությունը քո խելքի, մակարդակի եւ բարոյականության բանը չի։ Անգամ քո շեֆի մոտ դա չի ստացվում։

Հ.Գ. Իսկ լյուստրացիան լավ բան է, արժի մեկ-մեկ որոշ մարդկանց բաժին-բաժին հիշեցնել իրենց ով լինելը»,– գրել է Աշոտյանը։

Տպել
Ամենաշատ