News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը այսօր՝ ապրիլի 9-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզային և համայնքային նշանակության մի շարք հարցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի ծառայությունից։

Սուրեն Պապիկյանը խորհրդակցությունը սկսել է ՀՀ համայնքների կողմից 2019 թվականի առաջին  եռամսյակի սեփական եկամուտների հավաքագրման նախնական արդյունքների ներկայացմամբ։ Նախարարը հայտնել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը գերազանցվել է 0,8 տոկոսով կամ գումարային արտահայտությամբ՝ շուրջ 1 մլրդ դրամի չափով։ Ընդհանուր առմամբ՝ գոհացուցիչ համարելով արձանագրված ցուցանիշները՝ նախարար Պապիկյանը անհրաժեշտ է համարել բարձրացնել տարեկան պլանային նշաձողը, և բյուջեի համար ապահովել առավելագույն մուտքեր։   

ՀՀ կառավարության նախորդ նիստին նպաստների վճարման գործընթացում արձանագրված թերացումները վերացնելու ուղղությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականների պատշաճ ապահովման մասին նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ, անկախ հարցի միջգերատեսչական բնույթից, մարզպետները պարտավոր են պարզել բացթողումների իրական պատճառները և բացառել  մարդկային գործոնով պայմանավորված համակարգի խափանման դեպքերը։  

Խոսելով համայնքների միավորման գործընթացում առաջիկա անելիքների մասին՝ նախարար Պապիկյանն արձանագրել է, որ աշխարհագրորեն և տնտեսապես համադրելի համայնքների միավորումը նրանց ինքնուրույնության մղելու և  ենթակառուցվածքները զարգացնելու ինստիտուցիոնալ հնարավորություն է ընձեռնում։ Դրա վերաբերյալ նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ միավորման գործընթացն իրականացվելու է հանրային լայն քննարկումների և համայնքների բնակչության ազատ կամքի արտահայտության սկզբունքով։

Սուրեն Պապիկյանը մարզպետներին հորդորել է ուշադրության դարձնել  համայնքների սուբվենցիոն, ինչպես նաև առաջնային լուծում պահանջող ծրագրերով ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների որակը։ Նախարարն անթույլատրելի է համարել վերջերս վերանորոգված ճանապարհներում արձանագրված որակական խախտումները, և ասել, որ անբարեխիղճ ճանապարհաշինարարական կազմակերպությունները  պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ բացառելու համար նմանօրինակ գործելաոճը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ