News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության եւ խրախուսման իր պարտավորություններին։ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի եւ ընկալվում են, որպես համընդհանուր հասարակական եւ բարոյական արժեքներ։

Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ՝ ի պատասխան միջազգային կառույցների:

 

«Ուստի, այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք եւ զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ եւ ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։

Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, եւ դրանք չեն կարող անտեսվել։

Իր հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որեւէ անօրինական գործողություն եւ շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները»,-ասված է հայտարարությունում:

 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը եւ Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների  դեսպանությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ԱԺ-ում լսումների ժամանակ տրանսգենդերի ելույթին եւ դրա շուրջ զարգացումներին:

Հայտարարության մեջ , մասնավորապես, նշվում էր. Ատելության խոսքը, այդ թվում մահվան սպառնալիքներն ուղղված Լիլիթ Մարտիրոսյանին, նրա գործընկերներին եւ ամբողջ ԼԳԲՏԻ համայնքին  հանդիսանում են այդ անհանգստացնող միտումների ամենաթարմ դրսեւորումը եւ հանդիսանում են խտրականություն, որն արգելվում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի դրույթներով, որին Հայաստանը մասնակից է, որը նաեւ արտացոլված է ՀՀ Սահմանադրության մեջ»:

Նշենք, որ նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը՝ նշելով, որ մտահոգված է ԼԳԲՏԻ ակտիվիստների նկատմամբ բռնության սպառնալիքների դեպքերով:

Մահվան սպառնալիքներն` ուղղված Լիլիթ Մարտիրոսյանին խտրականություն են. ԵՄ դեսպանությունների հայտարարությունը

ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակը մտահոգված է ԼԳԲՏԻ ակտիվիստների նկատմամբ բռնության սպառնալիքների դեպքերով. հայտարարություն

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ