News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ենթադրել է, որ Ստամբուլում կայացած մունիցիպալ ընտրություններում բացահայտված խախտումների պատճառով քվեարկության արդյունքները կարող են չեղյալ հայտարարել: Թուրքիայի նախագահն այս մասին լրագրողներին ասել է  օդանավում՝ վերադառնալով Ռուսաստանից, որտեղ նա բանակցություններ է վարել Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Sabah-ը:

«Եթե այնպիսի քաղաքում, ինչպիսին Ստամբուլն է, որտեղ ապրում է գրեթե 11 մլն ընտրող, իսկ հետո միայն բողոքարկման պատճառով այդ թիվը նվազում է մինչեւ 13 հազարի, ապա մենք պետք է շարունակենք մեր պայքարը: Հարկավոր է վերացնել բոլոր կասկածները: Այս իրավիճակը կարող է անգամ ընտրությունների չեղարկման հանգեցնել», - ընդգծել է նա:

Էրդողանը հայտարարել է Թուրքիայի Գերագույն ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ցանկացած որոշումը հարգելու անհրաժեշտության մասին: Նա պատմել է, թե ինչպես է 1991 թ. ընտրվել քաղաքային ժողովի պատգամավորը, սակայն ԿԸՀ որոշմամբ զրկվել մանդատից: «Ես պարտավոր էի ընդունել այդ որոշումը», - նշել է նախագահը:

Նա նաեւ հայտարարել է, որ ընտրություններում ձայների վերահաշվարկը ստանդարտ պրակտիկա է եւ նման իրավիճակների մի շարք օրինակներ է բերել ԱՄՆ նախագահի ընտրությունների ժամանակ Վիսկոնսին, Միչիգան, Նեւադա եւ Ֆլորիդա նահանգներում:

Մարտի 31-ին Թուրքիայում տեղի էին ունեցել  մունիցիպալ ընտրություններ, որի ժամանակ ընտրողները քվեարկել էին քաղաքապետերի, տարածքային խորհրդարանների անդամենրի, ավագանու անդամների, համայնքների ղեկավարների, ավագանու անդամների եւ գյուղական խորհուրդների անդամների օգտին: Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) 2002-ից հետո առաջին անգամ զիջել էր Անկարայում եւ Ստամբուլում քաղաքապետի ընտրություններում:

ԿԸՀ-ն դեռեւս քննում է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքների վերաբերյալ բողոքները: Էրդողանը հայտարարում  է քվեարկության ժամանակ բազմաթիվ խախտումների մասին, ընդդիմությունն էլ նշում է, որ անգամ ձայների վերահաշվարկից հետո արդյունքը կլինի նրա թեկնածուի՝ Էքրեմ Իմամօղլուի օգտին:

Նախնական ոչ պաշտոնական տվյալներով՝ նա ԱԶԿ-ի թեկնածուին՝ նախկին վարչապետ եւ խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդըրըմին գերազանցում է 14 հազար ձայնով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի իշխանությունները խնդրել են սահմանափակել 16 VPN-սերվիսների աշխատանքն ընտրություններից առաջ. FT
Թուրքիայի իշխանությունները խնդրել են սահմանափակել...
Թուրքական ընդդիմությունը հույս ունի հաղթել Էրդողանին՝ փոխարինելով առաջնորդին
Մենք հանձնառու ենք կոտրել այդ 25 տոկոս անտեսանելի ապակե առաստաղը...
Էրդողանը հայտարարել է հանրապետության նոր սահմանադրության շուտափույթ ընդունման անհրաժեշտության մասին
Նրա կարծիքով, երկիրը չի կարող իրեն թույլ տալ հանրապետության հռչակման 100-ամյակը նշել հին հիմնական օրենքով
Եվրոպայի խորհրդի դիրեկտիվ մարմինը  Թուրքիային կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային  
Նախարարների կոմիտեի նիստը տեղի է ունեցել հունիսի 5-7-ին: Որոշման համաձայն՝ սեպտեմբերին կոմիտեի նիստում ․․․
Թուրքիայում դատարանն արդարացման դատավճիռ է կայացրել ահաբեկչության մեջ մեղադրվող իրավապաշտպանների նկատմամբ
2020 թվականին Քըլըչը դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման՝ քուրդ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեղադրանքով․․․
Թուրքիայի նոր գումարման խորհրդարանի նախագահին կհաջողվի ընտրել 3-րդ փուլում. ԶԼՄ-ներ 
Առաջին երկու փուլով խորհրդարանի ղեկավար ընտրելու համար անհրաժեշտ է նրա օգտին առնվազն 400 ձայն...
Ամենաշատ