ԱՄՆ Կոնգրեսի հայկական ծագմամբ անդամ Ջեքի Սփեյերը հայերին հայերին կոչ է արել Twitter-ում դիմել Քիմ Քարդաշյանին, որպեսզի նա նախագահ Դոնալդ Թրամփին կոչ անի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Կարծում եմ, որ մեր սփյուռքում կա գաղտնի զենք, որով կարող ենք հասնել Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Կարծում եմ, մենք բոլորս պետք է դիմենք Քիմ Քարդաշյանին եւ խնդրենք նրան միանալ մեզ, որպեսզի Թրամփից կոնկրետ գործողության հասնենք»,- Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանն ասել է Սփեյերը:
Armenian American Congresswoman @RepSpeier - deploying the Diaspora’s “Secret Weapon” - calls on Armenian Americans to tweet to @KimKardashian to press President Trump to properly condemn and commemorate the #Armenian #Genocide. pic.twitter.com/jDRBUrhw6R
— ANCA (@ANCA_DC) 10 апреля 2019 г.