News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ինստիտուցիոնալ առումով ամրապնդելու համար առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի գոյությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, Բարձարգույն դատական խորհրդի մեկ տարվան նվիրված միջոցառաման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, իրենք անկախության առաջին օրից խոսել են անկախ դատական համակարգի մասին, բայց այդպես էլ չեն կարողացել ունենալ այնպիսի դատական համակարգ, որը կապահովի երկրում արդարությունը, օրինականությունը փոխզսպումների մեխանիզմը:

«Ես երաշխավորում եմ մի բան, որ Հայաստանում հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերություն է: ՀՀ կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ քաղաքական իշխանությունը, գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ պարտադրել, կամ ընդհանրապես միջամտել դատական իշխանության համակարգի գործունեությանը: Եթե անգամ իշխանական տարբեր օղակներից գտնվեն մարդիկ, պաշտոնյաներ, որոնք կփորձեն գործել այս տրամաբանությունից դուրս, նրանք գործում են ՀՀ կառավարության դեմ եւ ժողովրդի դեմ»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա կարեւորեց, որ ՀՀ դատական համակարգն ի վիճակի լինի օգտվել այս հնարավորությունից. «Դրա համար հարկավոր է, որ լինեն դատավորներ, որ պատրաստ են իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունը, պատրաստ են գործել օրինականության, իրավունքի շրջանակներում:

Դրա համար մեզ անհրաժեշտ է երկրորդ պայմանը, որ դատական իշխանությունից իսպառ վերանա կոռուպցիան: Ես հույս ունեմ, որ մենք հստակ արձանագրում ենք, որ ՀՀ-ում ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել՝ անկախ նրանից՝ դատավոր է, նախարար է: Նա պետք է իմանա, որ արդարադատությունը, պայմանականորեն ասած ժողովուրդըանպայման գալու է իր հետեւից: Եթե ոչ այսօր, ապա վաղը, եթե ոչ վաղը, ապա մյուս օրը:

Մենք պատմական շանս ունենք ՀՀ-ում ունենալ անկախ դատական համակարգ: Դրա համար այսօր չունենք ոչ մի խոչընդոտ:

Ես վստահ եմ, որ այդ շանսը կօգտագործվի, այլ բան է, թե ովքեր են այն մարդիկ, որոնք կնպաստեն այդ շանսի իրացմանը եւ ովքեր են, որ կխանգարեն: Եթե պարզվի խանգարողներ կան, ստիպված կլինենք սկզբից լուծել խանգարողների հարցը, ապա միայն անկախ դատական համակարգի հարցը»,-ընդգծեց վարչապետը՝ հավելելով. «Ես հավատում եմ, որ այսօր գոյություն ունեցող դատական համակարգում գոյություն ունի այդ ներուժը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ