News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 29
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը


«Դուխով Հայաստան բաց հասարակություն» «ֆեյք» օգտատիրոջ դեմ քրեական օրենսգրքի 226 հոդվածի հատկանիշներով է քրեական գործ հարուցվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Քրեական օրենսգրքի 226 հոդվածի հատկանիշներով է քրեական գործ հարուցված «ֆեյք» օգտատիրոջ դեմ, եթե բացեք ու ուսումնասիրեք, ամեն ինչ մեջը գրված է։ Մնացած մանրամասները չեմ կարող հայտնել, որովհետեւ նախաքննության գաղտնիք է»,–ասաց նա։

Հարցին՝ այլ «ֆեյք» օգտատերեր հայտնվել են ԱԱԾ–ի թիրախո՞ւմ, Վանեցյանը ասաց.  «ԱԱԾ–ն նախօրոք չի ասում իր անելիքները, եթե կլինեն, դուք կիմանաք, իսկ այլ կարգավիճակ ունեցող անձինք չկան։ Անանուն հանդես գալը մարդու իրավունքներից մեկն է, որը խախտել որեւէ մեկը իրավունք չունի, այլ բան է, որ մարդը հանդես գալով այլ անձի տվյալներով, փորձում է համացանցում կամ հասարակության շրջանում տարածել տեղեկություն, որի մեջ կա հանցակազմ»։

Նա նաեւ հավելեց, որ քննությունը երբ հասնի այն փուլին, երբ հնարավոր լինի բացահայտել նախաքննության ընթացքում ստացված տվյալները, ամեն ինչ պարզ կլինի, թե ով է մեծ գումարներ ծախսել ֆեյքերի վրա. «Կանցնի որոշ ժամանակ, ես բոլոր հարցերին կպատասխանեմ»։

Դիտարկմանը, որ ձերբակալվել է իշխանությանը քննադատող «ֆեյք» էջի օգտատեր, ԱԱԾ տնօրենը նշեց. «Իշխանությանը քննդատող ֆեյք էջի մասին չէ խոսքը, այսօր հազարավոր ֆեյք էջեր քննադատում են իշխանությանը»։

Նա վստահեցրեց, որ իշխանությունը ֆեյք էջեր պահելու վրա գումարներ չի ծախսում։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ռասսայական, կրոնական եւ ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի հեղինակը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ  կառավարության ապրիլի 4–ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրենին հանձնարարել էր զբաղվել «ֆեյքերով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ