News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գրեթե բոլոր օրենքները, որոնք գործում են Հայաստանում եւ որոնք ուղղված են կարգավորելու մեր գործունեությունը, թերություններ ունեն եւ փոփոխություններ են պահանջում։ Այս մասին ապրիլի 10-ին խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Ռադիոյի եւ հեռուստատեսության հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվությունը ներկայացնելիս, ասել է կառույցի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Նրա խոսքով՝  հանձնաժողովն իր գոյության ընթացքում իրականացրել է լուրջ եւ բեղուն աշխատանք։ «Հայաստանում գործում է 128 հեռուստա- եւ ռադիոընկերություն, որոնցից 118-ն ունի լիցենզիա, 7-ը հանրային է, իսկ դրանք, օրենքով, լիցենզավորման կարիք չունեն։ Գործում են նաեւ երեք հեռուստաընկերություններ, որոնց ծրագրերը վերահեռարձակվում են Հայաստանի տարածքում միջպետական համաձայնագրով։ Դրանք են «ՄԻՐ» հեռուստառադիոընկերությունը, «Ռոսիա» եւ ռուսական «Առաջին ալիք» հեռուստաալիքները»,- պարզաբանել է Հակոբյանը՝ հավելելով, որ 118 հեռուստառադիոընկերություններից 100-ը հեռուստաընկերություններ են, մնացած 18-ը՝ ռադիոընկերություններ։

Ընդ որում՝ նա նշել է, որ մալուխային օպերատորների բաժինը կազմում է 65 ընկերություն, որոնցից 23-ը՝ թվային ձեւաչափով։ Հակոբյանը քննադատել է հեռուստառադիոընկերությունների գործունեության մասին օրենքը՝ ընդգծելով, որ այն գրվել է «անփույթ»։ Պաշտոնյան բացատրել է, որ դա կապված է եղել տեխնիկական եւ ՏՏ հեղափոխության հետ, որի հետեւից հեռուստառադիոընկերությունները եւ հանձնաժողովը պարզապես չեն հասցնում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ