News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Facebook-ը նոր գործառույթ է  ներկայացրել, որը  նախատեսված է նրա համար, որ մարդիկ կարողանան սոցցանցում կիսվել մահացած օգտատերերի մասին հիշողություններով: Երեքշաբթի այս մասին նշվել է Facebook-ի բլոգում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Փոփոխությունը վերաբերում է այն աքաունթներին, որոնց համար հիշելու կարգավիճակ է սահմանված: Սոցցանցում պատմել են, որ գոյություն ունեցող կանոնների համաձայն, ցանկացած օգտատեր կարող  է իր էջն այնպես կարգավորել, որ կյանքից հեռանալուց հետո նրա ընտրած անձը կդառնա «պահապան» եւ էջը կառավարելու իրավունք կստանա:

Այդ դեպքում աքաունթը  «հիշելու կարգավիճակ» կունենա, իսկ նախկին սեփականատիրոջ անվան առաջ նշված կլինի «հիշում ենք» բառը: Բացի  այդ օգտատերը կարող է այնպես անել, որ իր մահից հետո Facebook-ի էջը հեռացվի:

Facebook-ի ներկայացուցիչները պարզաբանել են, որ ում համար հիշելու կարգավիճակ է սահմանված, նոր բաժին կհայտնվի: Այն նախատեսված կլինի նրա համար, որ մյուս օգտատերերը կիսվեն մահացած մարդու մասին հիշողություններով:

Նման աքաունթների «պահապանները» նաեւ կառավարման համար շատ հնարավորություններ կունենան: Տվյալ անձինք մասնավորապես կկարողանան խմբագրել բաժինը, որը նվիրված է կյանքից հեռացած մարդու հիշողություններին, ինչպես նաեւ սահմանափակել նրանց շրջանակը, ովքեր կկարողանան գրառումներ թողնել էջում:

 Facebook ընկլերությունը, որին պատկանում է նույնանուն սոցցանցը հիմնադրվել է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի եւ նրա երեք համակուրսեցիների կողմից Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին:

Սոցցանցն աշխարհում առաջատարներից մեկն է: Նրա ամսական լսարանը գերազանցում է 2.2 մլրդ օգտատերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իմ քայլի» պատգամավորն առաջարկում է ՀՀ օրենսդրության մեջ ներդնել մայնինգ, կրիպտոարժույթ, բլոկչեյն եզրույթները
Նախագծով սահմանվում է անձանց շրջանակը, որոնք կարող են զբաղվել թվային ֆինանսական ակտիվների գործարքներով...
Հայտնի են Instagram-ի ամենամեծ քանակությամբ օգտատերեր ունեցող երկրները
Օգտատերերի քանակով այդ երեք երկրներին հաջորդում է Ինդոնեզիան (62 մլն մարդ), Թուրքիան (38 մլն մարդ), Ռուսաստանը (37 մլն մարդ)…
Ժամանակակից աշխարհում մարդկային ներուժը հանդիսանում է գլխավոր ռեսուրսը. «Գեոպրոմայնինգ» ընկերության նախագահ
Տոնական միջոցառումներին իր մասնակցությունն է ունեցել «ԳեոՊրոՄայնինգ»-ի ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը...
Facebook-ը, Google-ը եւ Oracle-ը հետեւում են, թե ինչ պոռնո են դիտում օգտատերերը
«Այն փաստը, որ պոռնոկայքերին հետեւելու մեխանիզմը նման է առցանց խանութների մեխանիզմին, մեծ մտահոգություն է առաջացնում», — նշել են հետազոտողները...
ԱԻ, սմարթ-քաղաքներ. Երեւանում WCIT 2019 համաշխարհային կոնգրեսում կքննարկվեն ՏՏ ոլորտի ամենահրատապ խնդիրները
WCIT 2019-ը տեղի կունենա Երեւանում...
Արհեստական բանականություն, բլոքչեյն, «կանաչ» տեխնոլոգիաներ․ «WCIT 2019»-ում կքննարկվեն ամենաարդիական թեմաները
Երեւանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի օրակարգն ընդգրկում է ոլորտի ամենաարդիական...