ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներակ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում՝ ՀԱՊԿ միացյալ շտաբում, մասնակցում է «Մարտական եղբայրություն-2019» համատեղ օպերատիվ ռազմավարական զորավարժության շրջանակներում կայանալիք հետախուզական ստորաբաժանումների մարտավարամասնագիտական «Որոնում», օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Փոխգործակցություն», խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն», նյութատեխնիկական ապահովման ուժերի եւ միջոցների «Էշելոն» հատուկ զորավարժությունների նախապատրաստման եւ անցկացման առաջին շտաբային բանակցություններին եւ փաստաթղթերի նախագծերի քննարկմանը: