News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բելառուսական «Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանի» զարգացման գծով տնօրենի տեղակալ, «Բելինտերսատ» արբանյակային կապի եւ հեռարձակման ազգային համակարգի օպերատորի նախագծի ղեկավար Անդրեյ Աբրամովը հայտնել է, որ նպատակահարմար է քննարկել ԵՏՄ կամ ԱՊՀ երկրների հեռուստահեռարձակման միասնական արբանյակային հեռարձակման հարթակի ստեղծումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»

Մինսկում չորեքշաբթի մամուլի ասուլիսին նա հայտնել է,  որ ապրիլի 8-ին արբանյակային կապի «Տիեզերական կապ»  ռուսական օպերատորը եւ Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանը համագործակցության համաձայնագիր են կնքել:

Այն նախատեսեւմ է անհրաժեշտ տեխնիկական տեղեկատվության փոխանակում եւ փորձագետների կոնսուլտացիաների անցկացում «Տիեզերական կապ»  արբանյակային խմբավորման հնարավորությունների համատեղ օգտագործման հարցերով, ինչպես նաեւ նոր արբանյակների, որոնք ստեղծվում են կապի եւ հեռարձակման տիեզերական սարքերի ռուսական ուղեծրային խմբավորման զարգացման ծրագրի շրջանակում:

Խոսքը ռուսական ձեռնարկության մասնակցության մասին է «Էքսպրես-ԱՄՈՒ6» տիեզերական սարքի ստեղծման գործում եւ դրան «Բելինտերսատ-1» տիեզերական սարքի ակտիվ գործունեության ժամկետի ավարտից հետո բեռնման տեղափոխման մասին է:

Բացի այդ, համաձայնագիրը ենթադրում է շարժական հարթկաների համար արբանյակային կապի երկրային կայանների սերիական արտադրության եւ մշակման ռուսական եւ բելառուսական ձեռնարկությունների կոոպերացիաների ստեղծում:

«Մենք նաեւ պայմանավորվել ենք, որ ստեղծելու ենք կամ մտնելու ենք Միութենական պետության կամ ԵՏՄ հեռահաղորդակցային արբանյակային ծառայությունների զարգացման ծրագրերի մեջ, հիմնականում խոսքը հեռուստատեսային հեռարձակման մասին է...

Մենք քննարկում ենք հեռուստատեսային հեռարձակման հարթակի ստեղծումը գրեթե ողջ Եվրասիական մայրցամաքում», - ասել է Աբրամովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք՝ ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է. Ֆինանսների նախարար
«Ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել»․․․
Ամենաշատ