News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 21
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ապրիլի 8-ին կայացած հանրային քննարկման ընթացքում ներկայացվել է «Ականատես» դիտորդական առաքելության «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը»:

Այն արտացոլում է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին «Ականատես» դիտորդական առաքելության իրականացրած երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդության արդյունքները, գնահատելով նախընտրական, քվեարկության օրվա եւ հետընտրական գործընթացների համապատասխանությունը ՀՀ ընտրական օրենսդրությանը եւ միջազգային չափանիշներին, ինչպես նաեւ գործընթացների հնարավոր ռիսկերը ազատ, թափանցիկ եւ մրցակցային ընտրություններ անցկացնելու տեսանկյունից։

«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է  երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ 2018 թ. նոյեմբերի 5-ից մինչեւ դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նախընտրական եւ հետընտրական գործընթացները հանրապետության բոլոր 38 տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքներում։

Ինչ վերաբերում է կարճաժամկետ դիտորդությանը, Հայաստանում առաջին անգամ համապետական ընտրությունների ընթացքում կիրառվել է ընտրանքի վրա հիմնված դիտորդության (sample-based observation) մեթոդաբանությունը, որի շնորհիվ ընտրված տեղամասերում դիտարկված քվեարկության պատկերն արտացոլում է հանրապետության ողջ տարածքում կայացած ընտրությունների ընդհանուր պատկերը: Քվեարկության օրն «Ականատես»-ն իրականացրել է դիտորդություն ՀՀ տարածքում բաշխված 300 տեղամասային կենտրոններում (ընդհանուրի մոտ 15%-ը)՝ 575 դիտորդի ներգրավմամբ: Բացի այդ գործել է շրջիկ դիտորդների 52 խումբ, որոնք այցելել են 552 տեղամաս: Սփյուռքում գտնվող մի խումբ կամավորներ օրվա տարբեր ժամերին ստուգել են 13 տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների 500 տեղամասերի տեսանկարահանող սարքերի աշխատանքը՝ պարզելու, թե որքանով է տեսանելի քվեարկության սենյակը եւ գնահատել տեսանկարահանման որակը:

Ընտրական գործընթացներում արձանագրված էական խախտումների հիման վրա, ընդհանուր առմամբ, կազմվել եւ ներկայացվել է 26 դիմում տարածքային ընտրական հանձնաժողովներ, 20 դիմում-բողոք՝ ԿԸՀ, 16 հայցադիմում՝ ՀՀ Վարչական դատարան, 4  գործով` բողոքներ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններ, 4 գրավոր եւ բանավոր հաղորդում հանցագործության մասին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ ՀՀ ոստիկանություն: Դիմումների-բողոքների մի մասի քննությունը դեռեւս ընթացքի մեջ է:

«Ականատես» դիտորդական առաքելության ընդհանուր գնահատականը 2018 թ. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ ներկայացված է զեկույցում:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
ԿԸՀ նախագահ. Ընտրական գործընթացի ժամկետների խախտումներ չեն հայտնաբերվել
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել է, որ ընտրական գործընթացի ժամկետները չեն խախտվել...
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի արտահերթ նիստը. օրակարգում ԿԸՀ գործունեության հաղորդումն է
Նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ...
2018 թվականի ընտրությունները բովանդակային առումով բացառիկ էին. Փաշինյան
Իմ առաքելությունն է ժողովրդին, հայրենիքին եւ պետությանը ծառայելը…
Ֆոտոռեպորտաժներ