Samsung-ը ներկայացրել է Galaxy A80 սմարթֆոնի նոր մոդելը, միջոցառման հեռարձակումը կատարվել է ընկերության պաշտոնական կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սարքը մեծացված 6.7 դյույմանոց FHD+ Super AMOLED դիսփլեյ ունի եւ եռակի պտտվող տեսախցիկ, որը լուսանկարվելու գործառույթի ակտիվացման ժամանակ ավտոմատ կերպով պտտվում է:
Մարտկոցի տարողությունը կազմում է 3700 մԱժ:
Սմարթֆոնը հասանելի է երեք գույնով՝ ոսկեգույն, արծաթագույն եւ սեւ:
Նորույթի գինը կսկսվի մոտ 350 հազար դրամից, սմարթֆոնը վաճառքում կհայտնվի մայիսի 27-ից: