News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարաղայի դեպքերից 24 տարի անց այդ ոճրագործությունները նոր դրսեւորում ստացան ապրիլյան ագրեսիայի ժամանակ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ–ն։

Հայտարարությունում, մասնավրապես, ասվում է.

«Այսօր լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Մարաղա գյուղի բնակչության դեմ իրականացված հանցագործության 27-րդ տարելիցը: Գյուղի նկատմամբ մի քանի ժամ վերահսկողություն հաստատած ադրբեջանական բանակն այն վերածեց սպանդանոցի՝ ամենադաժան ձեւով կտտանքների ենթարկելով եւ սպանելով ավելի քան 50 խաղաղ բնակչի, նույնքան էլ գերեվարելով՝ հիմնականում կանայք, ծերեր, երեխաներ եւ հաշմանդամներ: Երկու շաբաթ հետո ադրբեջանական բանակը կրկին վերահսկողություն հաստատեց գյուղի նկատմամբ՝ այս անգամ հիմնովին ավերելով այն: Մինչ օրս, Մարաղան գտնվում է ադրբեջանական զինված ուժերի օկուպացիայի ներքո, իսկ գերեվարվածներից շատերը համարվում են անհետ կորած:

Մարաղայի բնակչության զանգվածային սպանության փաստերը հաստատվել են մարդու իրավունքներով զբաղվող միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից, այդ թվում Human Rights Watch-ի and Amnesty International-ի: Ավելին՝ հակամարտության ընթացքում գերեվարվածների հետ աշխատանքներ իրականացրած Physicians for Human Rights կազմակերպության կողմից հրապարակված ուսումնասիրությունում հստակ արձանագրվել է, որ 1990-1996թթ. ընթացքում ադրբեջանական իշխանությունները եւ քաղաքացիական անձինք մասնակցություն են ունեցել ազգությամբ հայ երեխաների եւ ծերերի գերեվարման եւ կտտանքների ենթարկելու ինստիտուցիոնալացված գործընթացում:

Ի լրումն Սումգայիթի, Կիրովաբադի եւ Բաքվի հակահայկական ջարդերի` Մարաղայի բնակչության դեմ կատարված հանցագործությունն իրականացվել է արդեն իսկ անկախ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի տարածքում, իսկ այդ կոտորածն իրականացրած ջոկատի հրամանատարը` Տագիեւ Շահին Տալիբօղլուն պաշտոնապես դարձել է Ադրբեջանի առաջին ազգային հերոսը:

Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացված համակարգված զանգվածային ոճրագործությունները՝ դրանց անպատժելիությունը եւ հերոսացումը Ադրբեջանի հետեւողական քաղաքականության մաս կազմեցին եւ նոր դրսեւորումներ ստացան Մարաղայի դեպքերից 24 տարի անց` Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ:

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածի զոհերի հիշատակին՝ միաժամանակ վերահաստատելով մեր հաստատակամությունը կանխարգելելու նմանօրինակ կոտորածների կրկնությունը եւ երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ ապահովությունն իր հայրենիքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ