News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հավասար պայմաններ պետք է ստեղծվեն նոր եկող արտասահմանյան ընկերությունների, Հայաստանում արդեն իսկ գործող օտարերկրյա ընկերությունների եւ տեղական ընկերությունների համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը՝ խոսելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին ՀՀ պետական աջակցության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի մասին, որով առաջարկվում է հարկային արտոնություններ տրամադրել ՏՏ ոլորտի օտարերկրյա ընկերություններին։

«Ես այս թեմայով ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար  Հակոբ Արշակյանի հետ առանձնազրույց եմ ունեցել, հայտնել եմ իմ մտահոգությունները, խնդիրն այն է, որ հավասար պայմաններ պետք է ստեղծվեն նոր եկող արտասահմանյան ընկերությունների, Հայաստանում արդեն իսկ գործող օտարերկրյա ընկերությունների եւ տեղական ընկերությունների համար։ Նախարարն իր փաստարկներն ունի, ինքն ասում է՝ որպեսզի խթանենք օտարերկրյա կապիտալի ներհոսքը Հայաստան տարբեր բրենդային ընկերությունների գալով, այդ արտոնությունները տալը կարող է լուրջ խթան հանդիսանալ»։

Հովիկ Մուսայելյանը շեշտում է՝ նախարարի հետ այս հարցում որոշակի տարաձայնություններ ունի, բայց վստահ է, որ նախարարի մղումներն ազնիվ են. «Մենք այստեղ որոշակի տարաձայնություններ ունենք, բայց ես եւ իմ գործընկերներից շատերը նրա ու իր թիմի նկատմամբ մեծ հավատ ունենք։ Եթե ինքը կարծում է, որ սա իսկապես լուրջ խթան կարող է հանդիսանալ, տա Աստված մենք սխալված լինենք մեր մտոհոգություններում, ամեն դեպքում առաջին տարբերակը, որ ներկայացվել էր եւ այն տարբերակը, որ տարվել է Ազգային ժողով, մի քիչ տարբեր են իրարից, մի քիչ մեղմվել է եւ կարծում եմ, դա մեր զրույցների արդյունքում է մեղմվել։  Բացի այդ, նախարարը շատ բաց է քննարկումների համար, եթե պարզվի, որ այդ օրենքը այնքան էլ չի նպաստում այն միտումներին, որն իսկզբանե դրված էր, հանգիստ փոփոխություններ կանի։ Ես որեւէ վտանգ չեմ տեսնում այդ առումով, բայց, իհարկե, մտահոգություն ունեմ, որ իրեն ասել եմ»։

Նրանից նաեւ հետաքրքրվեցինք՝ այս նախագիծը եթե դառնա օրենք, տեղական ընկերույթյուններին արդյոք չի՞ վնասի, որին Հովիկ Մուսայելյանը պատասխանեց. «Երբ Սինոփսիսը 15 տարի առաջ եկավ Հայաստան, ՏՏ ոլորտին արտոնություններ տալու մասին ընդհանրապես  խոսք չկար, արտոնություններ տրվում են այն ժամանակ, երբ զգում են, որ զարգացումների լուրջ սպասելիքներ կան։ Ես հիմա չեմ կարող ինչի՞ մեզ արտոնություն չեք տվել, նորերին տալիս եք։ Իհարկե, ցանկացած արտոնություն չպիտի ինքնանպատակ լինի եւ չպիտի այդ արտոնությունը խանգարի մրցակցային դաշտին»։

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրենը նաեւ ընդգծում է՝ տեղական ընկերությունները երկար ժամանակ ունեցել են հարկային արտոնություններ. «Տեղի ընկերությունները 3-5 տարվա արտոնություն ունեցել են, շահութահարկը՝ 0, եկամտահարկը 10 տոկոս, հիմա այլ հարց է՝ նստենք, քննարկենք այդ արտոնությունների արդյունքները, թե դրա արդյունքում մենք ի՞նչ ունեցանք։ Հիմա արտոնությունները տրվում են դրսի ընկերություններին, մենք բալանսը պետք է փորձենք պահել։ Սա այն նախաձեռնությունը չէ, որ պետք է քարկոծենք, ասենք՝ սա վատ է, խայտառակություն է, մարդը այստեղ ՏՏ ոլորտում օտարկրյա ներդրումները խթանելու հնարավորություն է տեսնում, այլ հարց է, որ մենք այդտեղ խնդիր ենք տեսնում, այս խնդիրները կարելի է քննարկել, դրա մեջ ոչ մի ողբերգություն չեմ տեսնում»։

Հարցին՝ ընդունելի՞ է, որ 20 հոգանոց ընկերությանն են արտոնություն է տրվում, նա ասաց. «Ես կարծում եմ, որ ինքը շուտ–շուտ շրջագայում եւ տարբեր միջազգային կառույցներում հանդիպումներ է ունենում, կարծում եմ՝ այդ հանդիպումներին ինչ–որ մի բան առաջարկելու խնդիր ունի։ Մենք անընդհատ օտարերկրյա ընկերություններին ասում ենք եկեք Հայաստան, իսկ մենք այդ ներուժն ունենք, որ ասում ենք եկեք, մենք այդքան որակյալ կադրեր ունենք, մենք մի քանի տարի է ասում ենք որ 2000-3000 որակյալ կադրերի պակաս կա։ Հիմա այդ օտարերկրյա ընկերությունը, որ գա այդ կադրերի պակասը ինչպես է լրացնելու, կամ ինքն իր հետ պետք է բերի կադրերին, որի մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, այն երկրները, որոնք գնացել են այդ ճանապարհով, բավականին լավ արդյունքներ են ապահովել, կամ գործող ընկերություններից պետք է փորձի մարդիկ տանի, ուստի մենք պետք է այնքան մրցունակ լինենք, որ մեր աշխատողների համար պայմաններ ստեղծենք, թույլ չտանք, որ նրանք գնան։

Դիտարկմանը, թե 20 հոգանոց ընկերության ներդրումը շոշափելի կլինի՞ մեր տնտեսության համար, նա ասաց. «Նայած թե այս ընկերությունը ինչով է զբաղվում, եթե այդ ընկերությունը լուրջ տեխնոլոգիաներ է բերելու Հայաստան,  լուրջ գիտահետազոտական աշխատանքներ է կատարելու այստեղ...վաղուց ժամանակն է, որ մենք ընկերությունների դերակատարումը չափելուց եւ չափանիշներ սահմանելուց ուղղակի կանխիկ գումարներով չչափենք։ Սա այդ ոլորտը չէ, ավելի կարեւոր է, թե դու որքան արդիական տեխնոլոգիաներ ես ներկրում Հայաստան, այստեղ կարեւոր է, որ դու ունենաս որակյալ կադրեր կրթելու լուրջ մեխանիզմներ, պատրաստես նեղ մասնագիտական որակյալ կադրեր եւ արդիական տեխնոլոգիաներ բերես, որ այս կադրերը օգտագործեն եւ կասեցնես ուղեղների արտահոսքը։ Բազմաթիվ օրինակներ ունենք, որ արտասահմանյան կապիտալի վրա հիմնված ընկերություններ եկել են Հայաստան, նոր մշակույթ են բերել, կրթական նոր մոդելներ են ներդրել, համագործակցում են համալսարանների հետ, կադրեր են պատրաստում, դրանից ավելի կարեւոր բան»։    

Հիշեցնենք, որ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին ՀՀ պետական աջակցության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հարկային արտոնություն տրամադրել  20 հոգի աշխատող ունեցող ՏՏ ընկերություններին։ Սա հարոցել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների զայրույթը։ ՏՏ ոլորտի մասնագետ Էդգար Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում , մասնավորապես, գրել է. «Լիքը մանիպուլյացիաներ լսեցինք: Ուրեմն մենք ասում ենք, դրսի ֆիրմաներին խի՞ եք արտոնություն տալիս, իսկ տեղի ֆիրմաներին՝ ոչ, հակասահմանադրական բան եք անում, ու անարդար անհավասար մրցակցային դաշտ եք սարքում՝ նախապատվությունը տալով օտարերկրյա ֆիրմաներին։ Մեզ ասում են՝ մրցակցության մեջ ի՞նչ վատ բան կա, որ վախում եք: Լավ օրինակ հնչեց, ասեմ, որ պատկերացնեք իրավիճակի աբսուրդը։ Ոնց որ օրենք բերես, որով ֆրանսիական գինիներին ազատես Հայաստանում հարկ վճարելուց։ Ու տեղական ֆիրմաները գան բողոքեն դրա դեմ, ասես հա բայց ի՞նչ վատ բան կա դրա մեջ, դուք դե՞մ եք, որ հայ մարդիկ ավելի նրբաճաշակ համ վայելեն։ Դե հենա ամեն տարի մարդիկ նրբաճաշակ թուրքական լոլիկ են համտեսում էլի… բա էդ ինչի՞ են անընդհատ բողոքում տեղական արտադրողները»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ