News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այն, որ հնդկական սերիալներն այդքան պոպուլյար են Հայաստանում, միանգամայն բնական է, քանի որ միջազգային մակարդակով հատուկ հետազոտություններ են իրականացվել, եւ պարզվել է, որ դրանք մեծ պահանջարկ ունեն ամբողջ աշխարհում։ Այս մասին ապրիլի 10-ին գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության ներկայացման ժամանակ, ասել է Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նա տեղեկացրել է, որ իրենք կառավարությանը կդիմեն առաջարկությամբ՝ ձեւավորել ֆոնդ, որի նպատակը կլինի Հայաստանում հանրայնորեն նշանակալի եւ հանրայնորեն օգտակար ծրագրերի ստեղծումն ու ապահովումը։

Հակոբյանը նաեւ արձագանքել է մի շարք պատգամավորների քննադատությանը հայկական ՏՎ պլատֆորմում որոշ ծրագրերի ցածր որակի, ինչպես նաեւ հնդկական սերիալների առիթով։

«Ըստ իս,  ավելի լավ է, որ հնդկական սերիալներ ցուցադրվեն, քան մեր հայկականները քրեական թեմայով, որոնք նույնպես հասարակության մեջ մեծ ընդունելություն ունեն։ Կարծում եմ, հնդկական սերիալները այս պահին չարիքի փոքրագույնն են»,- ասել է պաշտոնյան։

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ հեռուստաընկերությունները հաճախ ստիպված են գտնել նոր միջոցներ՝ ֆինանսներ հայթայթելու համար, եւ սերիալներն այդ առումով այդ նպատակի իրականացման միջոցներից մեկն են։

Բացի այդ, Հակոբյանը նկատել է, որ ոչ ինքը, ոչ իրենք՝ խորհրդարանականները, իրավունք չունեն միջամտել հեռուստաալիքների ներքին քաղաքականությանն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք գործում են օրենքի շրջանակում, եւ նշել է, որ օրենքում չկան սերիալների ցուցադրման սահմանափակումներ, ինչպես նաեւ կոնկրետ պահանջներ հեռուստատեսային այդ արտադրանքի որակի հանդեպ։

«Մենք 90-ական թվականներին, որոնք շատ ծանր էին, նույնպես նստում ու նայում էինք բրազիլական, մեքսիկական սերիալներ։ Իհարկե, երբ լույս էին տալիս։ Եվ դա, ինչպես տեսնում եք, ոչ մի կերպ չի ազդել մեր ավանդական ազգային մշակույթի ու մեր ինքնատիպության վրա»,- ընդգծել է պաշտոնյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ