News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ն իր ապրիլյան նստաշրջանում ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձեւ, որում կոչ է արել Ռուսաստանին պատվիրակություն ձեւավորել, ինչպես նաեւ՝ մուծել Եվրոպայի խորհրդի անդամավճարը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ 

ԵԽԽՎ-ն բոլոր կողմերին ակտիվ երկխոսության կոչ է արել՝ Եվրոպայի խորհրդի առաքելության պահպանման համար, ինչպես նաեւ այնպիսի իրավիճակից խուսափելու համար, երբ խոշորագույն անդամ-պետությունը ստիպված կլինի որոշել լքել կազմակերպությունը «աշխարհաքաղաքական հետեւանքներով»։

ԵԽԽՎ-ի կարծիքով, դա նաեւ «Ռուսաստանի քաղաքացիների համար կոնկրետ հետեւանքներ» կունենա։

Ինչպես նշում է գործակալությունը, ընդունած բանաձեւում ԵԽԽՎ-ն «կազմակերպության անդամ-պետությունների կառավարություններին կոչ է անում դիտարկել կազմակերպության քաղաքական արդիականության եւ ֆինանսական կայունության ապահովման բոլոր հնարավոր տարբերակները՝ նրա գործունեության տապալումը թույլ չտալու համար»։

Փաստաթղթում նշվում է, որ վեհաժողովի գործունեությանը մասնակցելը դադարեցնելու Ռուսաստանի որոշումը «հանգեցրել է այնպիսի իրավիճակի, երբ անդամ-պետությունը ներկա է մի կանոնադրական մարմնում՝ նախարարների կոմիտեում, եւ բացակայում է մեկ այլ կանոնադրական մարմնում՝ վեհաժողովում»։

Ռուսաստանի կողմից անդամավճարը չմուծելու դեպքում ԵԽԽՎ-ն սպառնացել է կասեցնել երկրի իրավունքները վերոհիշյալ երկու կանոնադրական մարմիններում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ