News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սուդանի վարչապետ Մուհամեդ Թահեր Իիլյան, որն այդ պաշտոնը զբաղեցրել էր մոտ երկու ամիս առաջ, ձերբակալվել է Խարթումում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Al Mashhad Al Sudani-ին։

Ստացված տեղեկության համաձայն՝ կալանվել է ավելի քան 100 մարդ նախագահ Օմար ալ Բաշիրի շրջապատից, ներառյալ գործող եւ նախկին բարձրաստիճան անձինք։ Նրանց մեջ են նախագահի գվարդիայի ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Աբդել Ռահիմ Մուհամեդ Հուսեյնը, երկրում կառավարող «Ազգային կոնգրես» կուսակցության ղեկավար Ահմեդ Հարունը, Սուդանի նախկին փոխնախագահ Ալի Օսման Թահան։

Օմար ալ Բաշիրի տեղն առայժմ անհայտ է։ Ըստ որոշ տվյալների՝ նա երկրում հեղաշրջում իրականացրած զինվորականների կողմից ենթարկվել է տնային կալանքի։ Տեղեկություն կա նաեւ այն մասին, թե նա լքել է երկիրը։ Միեւնույն ժամանակ, Al-Hadath-ի աղբյուրների տվյալներով՝ նրա ինքնաթիռը կալանվել է չորեքշաբթի երեկոյան Խարթումի օդանավակայանում, երբ ալ Բաշիրը փորձում էր հեռանալ հարեւան երկրներից մեկը։

Առավոտյան սպասվում էր բանակի «կարեւոր հայտարարությունը», բայց առայժմ այն չի արվել, եւ, ըստ որոշ տեղեկությունների, պատճառն այն է, որ անորոշ է, թե ով կղեկավարի երկրի անցումային խորհուրդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ