News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Զինված խումբ էր, թե զինված խմումբ չէր, քննիչն այդպիսի որոշում էր կայացրել, միջնորդել էր դատարան,սանկցիա վերցրել եւ կատարել է քննչական գործողություն: Այդ մասին այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էին 40 ՊԵԿ աշխատակիցներ գնացել «Առինջ մոլ» ստուգումների, մի թե զինված խումբ էին գնում վնասազերծելու:

«Մասնագետների գնահատմամբ, դատական սանկցիան կատարելու համար պետք է չորս հոգի, 40 հոգի, թե՝ 140 հոգի: Եթե որոշում կայացվեր, որ հազար հոգի է պետք, մենք այդ հազար հոգու ռեսուրսն էլ ունեինք տրամադրելու համար»,- ասաց Անանյանը:

Դիտարկմանը, որ այդ ստուգումներում քաղաքական ենթատեքստեն տեսնում մադրիկ, Անանյանն ասաց. «Դե, թող տեսնեն: Ես էլ, օրինակ, կենցաղային ենթատեքստ եմ տեսնում: Ամեն մեկն իր կարծիքը կարող է ասել»:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին, ՊԵԿ Հետքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` դատարանի որոշման հիման վրա խուզարկություն են իրականացրել «Ֆիրմա Նյու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (հանդիսանում է «Առինջ մոլ» առևտրի շուկայի կազմակերպիչը): Խուզարկությունն իրականացվում է ընկերության նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ