News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

Մինչ հանդիպումն սկսելը տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում,  ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Եվրոպայի խորհրդի «Ոսկե գրքում»:

Հանդիպման ժամանակ ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանում նախորդ տարվանից սկիզբ առած ժողովրդավարական փոփոխությունները: Նա նշել է, որ դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրականացումն ու արդյունքները վկայում են ժողովրդավարությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը հայ ժողովրդի նվիրվածության մասին, և Եվրոպայի խորհուրդը կշարունակի համագործակցել ՀՀ կառավարության հետ այս նպատակներին հասնելու համար:

Վարչապետը երախտագիտություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին աջակցելու համար և բարձր գնահատել նրա անձնական ավանդը Եվրոպայի խորհրդի գործունեության արդյունավետ իրականացման և հեղինակության բարձրացման գործում: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանի համար ԵԽ-ն կարևոր գործընկեր է, որի հետ համագործակցությունն առաջնային նշանակություն ունի ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ:

Վարչապետն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ փոխգործակցության խորացման հարցեր: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է` ժողովրդավարությունը Հայաստանի և հայ հասարակության համար ներքին համոզմունք է և արժեք, այլ ոչ թե արտաքին կողմնորոշում, և Հայաստանը հետևողականորեն առաջ է շարժվելու այն ամրապնդելու, մարդու իրավունքների պաշտպանությունը և օրենքի լիարժեք գերակայությունն ապահովելու ճանապարհով: Թորբյորն Յագլանդն իր հերթին կարևորել է Հայաստանում` որպես ԵԽ անդամ երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների իրականացումը` նշելով, որ մեր երկրում տեղի ունեցող գործընթացները վկայում են Հայաստանի և հայ ժողովրդի եվրոպական արժեքներին հանձնառու լինելու մասին, և ԵԽ-ն պատրաստ է  շարունակել օժանդակել մեր երկրին այդ գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի  և տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Թորբյորն Յագլանդը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ և պատասխանել լրագրողների հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ