News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե Ադրբեջանի կողմից հայտարարվում է նոր եւ ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ ծրագրի մասին, ապա դուք արդեն լսել եք «Նոր պատերազմ, նոր տարածքներ» կարգախոսը: Այս մասին իր ելույթում նշել է Ազգային ժողովի «Բարգավաճ  Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը՝ խոսքն ուղղելով  ադրբեջանական պատվիրակության անդամներ Գաֆարովային եւ Փաշաեւային:

«Հարգելի գործընկերներ,

Այսօր՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգ օրենքի մեջ փոփոխություններ անելու քննարկմանը ելույթ չէի ունենա այս թեմայով, եթե երեկ այս դահլիճում համապատասխան եւ բացարձակ ապատեղեկատվություն չտարածեին ադրբեջանական պատվիրակության անդամներ Գաֆարովան եւ Փաշաեւան:

Դե ինչ, նրանք ունեն իրենց չակերտավոր «ճշմարտությունները» որոնք տարիներ շարունակ կրկնում են թութակի պես, սակայն կան պատմականորեն եւ փաստերով հիմնավորված ճշմարտություններ, որոնք անհերքելի են: Հիմա դուք խոսում եք Խոջալուի ցեղասպանությունից, որի մասին հարցրեք 1988-1993թթ. ձեր երկրի ղեկավարությանը, նաեւ՝ Էլչիբեյին եւ Մութալիբովին:

Ինչպես ասում են՝ գողը առաջինն է գոռում՝ «Գողին բռնե՛ք»:

Ուստի, կապված մեր այս քննարկման հետ, առաջարկում եմ հստակ փաստերով հերքված ֆեյք-ելույթների համար սահմանել հատուկ ընթացակարգեր եւ արդյունքում գոնե պատասխանատու ձեւով այստեղ հայտարարել, թե որն է ճշմարտությունը:

Հեշտ չէ, իհարկե, սա բարդ խնդիր է, բայց դա է ձեւը, որը կբերի քաղաքական հայտարարությունների պատասխանատվության ինստիտուտի ստեղծմանը մեր վեհաժողովում:

Իսկ եթե անընդհատ նույն երգերը երգեն միայն սեփական երկրի լսարանի համար, ապա մեր աշխատանքի արդյունավետությունը կհավասարվի զրոյի:

Եթե Ադրբեջանի կողմից հայտարարվում է նոր եւ ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ ծրագրի մասին, ապա դուք արդեն լսել եք «Նոր պատերազմ, նոր տարածքներ» կարգախոսը:

Դե, ուրեմն, հանգիստ եւ հանդարտ մնացեք ձեր տեղերում, Գաֆարովա եւ Փաշաեւա»,–նշել է Միքայել Մելքումյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ