News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մեկնաբանել է Թբիլիսիում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուհթարլիի առեւանգման եւ նրան Ադրբեջանի իշխանություններին հանձնելու շուրջ ստեղծված իրավիճակը։

Ինչպես տեղեկացնում է www.contact.az-ը, այս թեմայով հարցը տրվել է ապրիլի 10-ին Ստրասբուրգում, ԵԽԽՎ նստաշրջանում նրա ելույթի ժամանակ։ Հարցը տվել է Ադրբեջանի գծով ԵԽԽՎ մոնիթորինգի կոմիտեի զեկուցող Շտեֆան Շեննակը։ Նա հարցրել է, թե ինչ են արել իշխանությունները՝ պարզելու եւ պատժելու համար այն անձանց, ովքեր մասնակցել են առեւանգմանը։

«Աֆղան Մուհթարլի գործը շատ զգայուն է։ Մենք, իհարկե, կապ պահպանում ենք ադրբեջանցի գործընկերների հետ եւ համակարգում ենք մեր աշխատանքը։ Քննությունը շարունակվում է, եւ ես կարող եմ տալ իմ գնահատականները, երբ քննությունն ավարտվի»,- ասել է Բախտաձեն։

Իր թվիթերում Շտեֆան Շեննակը գրել է, որ Բախտաձեի պատասխանը նրան չի բավարարել։ «Վրաստանի իշխանությունները պատասխանատվություն են կրում այդ գործի համար, նրանք չեն ցանկանում գիտակցել, որ անտեսում են մարդու իրավունքների նման խախտումը»,- նշել է Շեննակը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուհթարլին առեւանգվել էր ոստիկանության աշխատակիցների կողմից Վրաստանի կենտրոնում 2017-ի մայիսին։ Մեկ օր անց նա հայտնվել էր Բաքվում, որտեղ ձերբակալվել էր սահմանն ապօրինի հատելու եւ մաքսանենգության մեղադրանքով։ Դատարանը նրան 6 տարվա ազատազրկման է դատապարտել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ