News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալվել է, ապա ո՞վ է վերականգնել այն, արդյոք հիմա սահմանադրական կարգը վերականգվա՞ծ է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մարտի 1-ն ամբողջ ծավալով բացահայտված է։  Հիմա մենք տեսնում ենք, որ ասում է՝ ոչ, ամբողջ ծավալով բացահայտված չէ։ Այս մարդը կամ ստում է, կամ տեղեկացված չէ, կամ չի հասկանում` ինչ է ասում։ Իհարկե Մարտի 1-ը բացահայտված չէ»,–ասաց նա։

Փոստանջյանը շեշտում է, որ այժմ պետք է նաեւ քրեական հետապնդում հայտարարված լիներ ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. «Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը, որ առաջադրվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մենք ունենք խնդիր։ Եթե 2008 թվականին սահմանադրական կարգը տապալվել է, ապա ո՞վ է վերականգնել, արդյոք հիմա սահմանադրական կարգը վերականգվա՞ծ է։ Մենք կարծում ենք, որ մինչ այս պահը սահմանադրական կարգը վերականգնված չէ։ Սահմանադրական կարգի տապալումից հետո Սերժ Սարգսյանը յուրացրել է իշխանությունը, ինչո՞ւ քրեական հետապնդում չկա նրա նկատմամբ»։

Նա կրկնեց իր համոզմունքը, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե մերժել է Սերժ Սարգսյանին, այլ Սերժ Սարգսյանի «ֆեյքն» է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ