News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բավականին անկեղծ, ազնիվ եւ կառուցողական զրույց ենք ունեցել: Պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակի հարցին այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք, մենք դեռ ընդհանուր պատկերացումներ չունենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեխանիզմների, նրբությունների մասին, բայց այն, որ մենք քննարկման բավականին անկեղծ մթնոլոտ էինք ստեղծել, արդեն լավ է: Մեր ըմբռնմամբ՝ կան մի քանի հարցեր, որոնց մենք պետք է պատասխանենք խաղաղության օրակարգի ինստիտուցիոնալ ուժեղացման համար:  Առաջինը՝ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի լիարժեք ներգրավվածությունն է, որը ենթադրում է բանակցային գործընթացում նաեւ Ղարաբաղի մասնակցությունը: Ինչպես կարող ենք լուծել հարցը՝ չլսելով այդ կողմին»,-ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ շատերը չգիտեն, որ Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ  հանդիպում է եղել, այսինքն եղել է նման պրակտիկա:

«Բացի այդ Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները երկար ժամանակ ներգրավված են եղել գործընթացում: Ոմանք ասում են, որ նրանք ներգրավված են եղել մինչեւ 1988 թվականը, բայց ես կասեի, որ ընդհուպ մինչեւ 2018 թվականը:

Քոչարյանը ընտրված նախագահ էր, Սերժ Սարգսյանը եղել է առաջնորդներից մեկը: Այսինքն մեզ մոտ իրավիճակ է, որի ժամանակ Ղարաբաղը միշտ ներգրավված է եղել գործընթացում: Այսօր մեր խնդիրն  է ստեղծել պայմաններ, որպեսզի Ադրբեջանի հետ երկխոսությունը չընդհատվի»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ