News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 26
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

2019 թվականի ապրիլի 11-ին WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը ձերբակալվեց Լոնդոնի ոստիկանության կողմից, երբ նրան մերժեցին ապաստանել Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանությունում։ Նա այնտեղ թաքնվում էր 2012 թվականից՝ այն պատճառով, որ նրա դեմ մեղադրանքներ էին հարուցվել ԱՄՆ-ում, Շվեդիայում եւ Մեծ Բրիտանիայում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ մեղադրանքները

ԱՄՆ իշխանությունները Ջուլիան Ասանժի դեմ հետաքննությունն սկսել են 2010-ին, այն բանից հետո, երբ WikiLeaks կայքը հրապարակեց գաղտնի բնույթի փաստաթղթեր, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, վնաս էին հասցնում երկրի ազգային անվտանգությանը։ Հետաքննությունն սկսվեց լրտեսության մասին 1917 թվականի ամերիկյան օրենքի խախտման կասկածանքով (այն նախատեսում է պատժի առավելագույն չափ՝ մահապատիժ)։ 2018 թվականի նոյեմբերին, The Washington Post-ի տեղեկացմամբ, արդարադատության նախարարությունը պատրաստեց մեղադրանք, բայց այն պաշտոնապես կներկայացվի այն բանից հետո, երբ Ասանժը կձերբակալվի։

Շվեդիայի մեղադրանքները

Շվեդիայում, որտեղ Ասանժը 2010-ին նախատեսում էր կեցության իրավունք ստանալ, նրան մեղադրեցին սեռական ոտնձգությունների եւ երկու շվեդուհու բռնաբարության մեջ, ինչի կապակցությամբ չորս քրեական գործ հարուցվեց։ 2010 թվականի նոյեմբերի 18-ին Ստոկհոլմի օկրուգային դատարանը որոշեց ձերբակալել Ասանժին։ Հաջորդ օրը, երկյուղելով Շվեդիայից ԱՄՆ արտահանձնվելուց, նա հեռացավ Լոնդոն։

2015 թվականի օգոստոսին հարուցված չորս քրեական գործերից երեքի քննությունը դադարեցվեց վաղեմության ժամկետի ավարտի հետ կապված։ Չորրորդ՝ բռնաբարության մասին հետաքննությունը դադարեցվեց 2017 թվականի մայիսի 19-ին, եւ ձերբակալման համապատասխան օրդերը ուժը կորցրած համարվեց։ Ընդ որում՝ Շվեդիայի դատախազությունն ասել է, որ եթե կասկածյալը հասանելի լինի արդարադատությանը մինչեւ 2020 թվականի օգոստոսը, ապա հետաքննությունը կարող է վերսկսվել։

Մեծ Բրիտանիայի մեղադրանքները

Մեծ Բրիտանիայում Ասանժը կալանվեց շվեդական իրավապահ մարմինների հարցապնդմամբ 2010-ի դեկտեմբերին, բայց հետո 240 հազար ֆունտ սթեռլինգ գրավի դիմաց ազատ արձակվեց Շվեդիայի արտահանձնման հայցադիմումի դիտարկման ընթացքում։ Նա չբացակայելու ստորագրություն տվեց։ 2011-ի փետրվարին Բրիտանիայի դատարանը վճռեց նրան արտահանձնել Շվեդիային։ Այն բանից հետո, երբ 2012-ի հունիսին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժեց փաստաբանների պահանջը՝ վերանայել նրան Շեվեդիային հանձնելը, նա թաքնվեց Էկվադորի դեսպանությունում (2017 թվականի դեկտեմբերի 21-ին Ջուլիան Ասանժը Էկվադորի քաղաքացիություն ստացավ)։

Չնայած Շվեդիան ձերբակալման որոշում է կայացրել, բայց Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ մտադիր է Ասանժին կալանել, հենց որ նա դուրս գա Էկվադորի դեսպանությունից, քանի որ 2012-ին նա խախտել է գրավի պայմանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ