News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սուդանի բանակը հայտարարել է նախագահ Օմար ալ Բաշիրին իշխանությունից հեռացնելու եւ սահմանադրության կասեցման, ինչպես նաեւ իշխանության գործող մարմինների, ներառյալ խորհրդարանի արձակման մասին: Համապատասխան հայտարարությունն ընթերցվել է Սուդանի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում: Երկրի իշխանության ղեկին 30 տարի եղած ալ Բաշիրը «բանակի ձեռքում է», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սուդանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Ավադ բեն Աուֆը հայտարարել է երկրում իշխանության անցումը զինվորականներին եւ անցումային շրջանի մեկնարկը: Պաշտոնական հայտարարության հեռարձակումը կատարվել է Al Jazeera հեռուստաալիքի ուղիղ եթերում:

«Ռեժիմը նախկինի պես չի արձագանքում առկա խնդիրներին, ուստի որոշում է ընդունվել, որ երկամյա անցումային շրջանում երկիրը կղեկավարեն զինված ուժերը»,- ասել է գեներալը:

Բանակը նաեւ հայտարարել է 24 ժամով երկրի օդային տարածքը փակելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ