News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր՝ ապրիլի 11–ին, որոշում կայացրեց վերադարձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի անձնագիրը:

Նման միջնորդությամբ հանդես էր եկյել Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Վերջինիս խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ, որպես խափանման միջոց գրավ կիրառելու պարագայում վերացել են նրա անձնագիրը վարույթ իրականացնող մարմնի մոտ պահելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից նրա ելքն արգելելու վերաբերյալ իրավական հիմքերը։ Նա միջնորդեց դատարանին վերադարձնել Հայկ Սարգսյանի անձնագիրը և ՀՀ ոստիկանությանը գրավոր հանձնարարել՝ դադարեցնել Հայկ Սարգսյանի նկատմամբ կիրառված Հայաստանի Հանրապետությունից ելքի արգելքը։

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ անձնագիրը վերադարձվում է, երբ քրեական հետապնդումը դադարեցվում է, ինչպես նաև հիշեցրեց այն հանգամանքը, որ մեղադրանք առաջադրելուց հետո Հայկ Սարգսյանը որոշել է լքել ՀՀ սահմանը, և նա կարող է խուսափել գործի քննությունից: Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝  արձանագրելով, որ ամբաստանյալի անձնագիրը վարույթն իրականացնող մարմնի մոտ պահելու անհրաժեշտությունը վերացել է։

 Դատավորը նաև հայտնեց, որ հայկ Սարգսյանի կողմից գործի քննությանը չխոչընդոտելու համար երաշխիք կհանդիսանա նրա կողմից նախկինում վճարված գրավը, իսկ եթե Հայկ Սարգսյանը խախտի այդ պայմանը, ապա գումարը կբռնագանձվի, իսկ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցն էլ կփոխվի կալանքով:

՝Գործով վկա Արթուր Ղևոնդյանի գտնվելու վայրը պարզելու համար դատարանը որոշեց դիմել համապատասխան մարմիններին, իսկ վկա Լարա Առաքելյանին ևս մեկ անգամ ծանուցել նիստի վերաբերյալ, չներկայանալու դեպքում նոր միայն կայացնել բերման ենթարկելու որոշում: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 16-ին։

Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը 2018թ. սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ…
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Ամենաշատ