News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի մարզի Հերհեր համայնքի բնակիչներն այսուհետ կունենան բարեկարգված ճանապարհ։

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության  ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի  շրջանակներում վերականգնվել է 11.106 կմ ճանապարհահատված, որը սկսվում է  Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի՝  Հերհեր տանող հատվածից և հասնում մինչև համայնքի կենտրոնական հատված՝  ներառյալ դպրոց, գյուղապետարան և այլ օբյեկտներ տանող մուտքերը։

Շինարարական աշխատանքները տևել են 11 ամիս։ Կապալառու կազմակերպությունը՝  «Բլեսկ» ՍՊԸ-ն, վերականգնել է հողային պաստառը, ճանապարհային պատվածքը,  իջատեղերը, մուտքերը։ Վերականգնվել է նաև ջրահեռացման համակարգը.  ապամոնտաժվել են հին խողովակները, տեղադրվել են նոր խողովակներ, նոր  անձրևաընդունիչներ և բետոնե վաքեր։ Իրականացվել են նոր մայթերի կառուցման և  ասֆալտապատման աշխատանքներ, նորոգվել են գոյություն ունեցող հենապատերը,  առանձին տեղերում կառուցվել են նորերը։ Տեղադրվել են ճանապարհային նշաններ,  ազդանշանային սյուներ։ Հերհեր համայնքի տարածքում նոր պոլիէթիլային  խողովակներով անցկացվել է 886 գծամետր խմելու ջրագիծ և 131.5 գծամետր  կոյուղատար։ Ճանապարհի անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով որոշ  հատվածներում ժայռային լանջերի վրա տեղադրվել են քարաթափումները կանխարգելող մետաղական ցանցեր։

Հերհերցիները համոզված են՝ նոր ճանապարհը դրական ազդեցություն է ունենալու  գյուղերի զարգացման վրա։ Հերհերի բնակիչ Մարատ Հակոբյանը նշում է, որ վերջին անգամ գյուղի ճանապարհը վերանորոգվել էր 1960-ական թվականներին։ Նախկինում մեքենաները չէին շահագործում, քանի որ ճանապարհներն անմխիթար վիճակում էին։ Վերականգնված ճանապարհը հնարավորություն կտա բերքը ժամանակին հասցնել շուկա։

Բացի այդ, Հերհերում կան բազմաթիվ տեսարժան վայրեր, և նորոգված ճանապարհը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ղազախստանի արտգործնախարարը հայտնել է «Խաղաղության խաչմերուկի» խիստ կարեւորության մասին Միջին միջանցքի համար
Մուրատ Նուրտլեուն հայտնել է «Խաղաղության խաչմերուկի» կարեւորության մասին...
Քննարկվում է Հնդկաստան-Իրան-Հայաստան առեւտրային միջանցքի բացման հարցը. փոխնախարար
Քննարկվում է Հնդկաստան-Իրան-Հայաստան առեւտրային միջանցքը...
Ամենաշատ